Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23.04.2026

 Ապրիլի 26-ին Սյունիքում կանցկացվի համամարզային շաբաթօրյակ. միասին մաքուր և խնամված դարձնենք մեր տունը
——————————————————————————
Հարգելի՛ սյունեցիներ
Այս կիրակի՝ ապրիլի 26-ին, Սյունիքի մարզի բոլոր համայնքներում նախատեսվում է համամարզային շաբաթօրյակ։

Միջոցառման շրջանակներում հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհների եզրերին, բնակավայրերում, հանրային օգտագործման տարածքներում, ինչպես նաև պատմամշակութային և զբոսաշրջային վայրերում կիրականացվեն սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով խոշոր ընկերությունները անհրաժեշտության դեպքում կներգրավեն նաև տեխնիկական միջոցներ։
Խնդրում և կոչ ենք անում համայնքներին, մարզում գործող բոլոր պետական և մասնավոր կառույցներին, տնտեսվարող սուբյեկտներին, կրթական հաստատություններին և մեր յուրաքանչյուր քաղաքացու դրսևորել բարձր պատասխանատվություն և ակտիվորեն միանալ այս նախաձեռնությանը։
Եկե՛ք համատեղ ջանքերով մաքրենք ու բարեկարգենք մեր բակերը, հանրային տարածքները, հիմնարկներին կից վայրերն ու փողոցները՝ մեր անձնական նպաստը բերելով բնակավայրերի ընդհանուր տեսքի բարելավմանը։
———————————————————————
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Շաբաթօրյակի արդյունքում կուտակված աղբն օպերատիվորեն աղբավայրեր տեղափոխելու համար քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են կապ հաստատել իրենց համայնքների կոմունալ ծառայությունների պատասխանատուների հետ՝ հետևյալ հեռախոսահամարներով
-Կապան – 098 710 999
-Գորիս – 077 668 499
-Սիսիան – 093 878 699
-Մեղրի – 094 200 478
-Քաջարան – 093 220 922
-Տաթև – 077 888 284
-Տեղ – 077 606 111
———————————————————————————
Միասի՛ն պահպանենք մաքրությունն ու խնամենք մեր մարզի յուրաքանչյուր անկյունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-22 18:07:28