Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍԻՍԻԱՆՈՒՄ
24.04.2026
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Սիսիան համայնքում մասնակցել է նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներին։
Մարզպետը Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաների և համայնքի բնակիչների հետ միացել է «Հիշողությանս անլռելի զարկերը» խորագրով քայլերթին։ Համախմբման ու հիշատակի այս երթը մեկնարկել է Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից և շարունակվել մինչև Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։
Քայլերթի մասնակիցները ծաղկադրում են կատարել հուշարձանին՝ լռությամբ ու խնկարկումով հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին։






