Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ԱԿՏԻՎ ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

26.04.2026

 

Այսօր Սյունիքի մարզում իրականացվեց մարզային շաբաթօրյակ, որն ընթացավ նախապես մշակված գործողությունների պլանի համաձայն։
Շաբաթօրյակին միացել էին մարզի 7 համայնքապետարաններից 6-ը, տարբեր պետական ու համայնքային կառույցներ, ուժային ու գերատեսչական մարմինների մարզային կառույցներ, կրթօջախներ, առողջապահական հաստատություններ և այլն։
Համայնքային ու ոլորտային պատասխանատուների ամփոփ տվյալներով՝ շաբաթօրյակն աչքի է ընկել ակտիվությամբ.
աշխատանքներին մասնակցել է մոտ 6800 քաղաքացի,
գործարկվել է 172 միավոր մեքենա ու մեխանիզմ,

կիրառվել է 5300 աշխատանքային գործիք։
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել մարզի բնական և պատմական հուշարձաններն ու զբոսաշրջային այցելավայրերը։
Մասնավորապես, մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել հետևյալ տարածքներում.
«Սյունիքի զանգեր» և «Սյունիքի դարպասներ»,
Շաքիի ջրվեժի հարակից տարածք,
Որոտնավանք և «Սատանի կամուրջ»,
Խնձորեսկ և Հարսնաձորի դիտակետ։
Մայրուղիների մաքրությունն ապահովելու նպատակով ճանապարհահատվածները նախապես սահմանազատվել էին ըստ համայնքների՝ հստակ պատասխանատուներով։
Համայնքների ղեկավարների անմիջական վերահսկողությամբ իրականացվել են նաև ճամփեզրերի և գետերի հուների մաքրում՝ կուտակված պլաստիկ տարաներից և այլ կենցաղային թափոններից։
Սյունիքի մարզպետի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում շաբաթօրյակին մասնակցած յուրաքանչյուր սրտացավ քաղաքացու, տարբեր կառույցների ու հիմնարկների աշխատակիցներին, կրթական հաստատություններին և ակտիվ կազմակերպություններին՝ կատարած աշխատանքի, միասնականության և հայրենի բնության հանդեպ ունեցած հոգատարության համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 12:06:26