Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է ԽՃՈՒՂԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

05.05.2026

 Այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի Սյունիքի մարզային փուլը։

Այն մեկնարկել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի հարակից տարածքից, վերջնագիծն էլ Գարեգին Նժդեհի հուշահամալիրն էր։

Մրցաշարը մարզի 45 դպրոցների թիմեր էր համախմբել։ Յոթ աշակերտից բաղկացած թիմերը խճուղավազքին ցուցաբերել են բարձր արդյունքներ և  համախմբվածություն։ Մասնակիցները հաղթահարել են մրցուղին՝ հասնելով ավարտական գծին և արձանագրելով իրենց լավագույն արդյունքները։

1-ին տեղում է Կապանի Հ Ավետիսյանի անվ թիվ 9 ավագ դպրոցի թիմը,

2-րդ տեղը զբաղեցրել է Լեռնաձորի հիմնական դպրոցի,

3-րդ տեղը՝ Ախլաթյանի միջնակարգ դպրոցի թիմը։

Հաղթած թիմերը ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրեր։

Մրցաշարում 1-ին տեղ զբաղեցրած թիմը կմասնակցի եզրափակիչ փուլին։ Այն կանցկացվի մայիսի 29-ին Տավուշի մարզում՝ «Պարզ լճի» տարածքում՝  անտառային արահետներով 5 կմ հատվածում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-06 11:12:33