Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԵՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
10.05.2026
Մայիսի 9-10-ը ՌԴ Խասավյուրտ քաղաքում անցկացվել է մինչև 18 տարեկանների ազատ ըմբշամարտի «Բարեկամություն-խաղաղություն Կովկասին» խորագրով միջազգային բաց առաջնությունը։
Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ըմբշամարտի սաները։
Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող առաջնությանը մասնակցել են 8 երկրների 115 մարզիկներ, որոնք պայքարել են 11 մրցանակային տեղերի համար։
Դժվար ու համառ պայքարում մեր թիմի երկու մասնակիցներ դարձան մեդալակիրներ՝
51 կգ քաշային կարգում Արտակ Աղաբեկյանը և
42 կգ քաշային կարգում Արտյոմ Մարգարյանը զբաղեցրեցին 3-րդ պատվավոր տեղը (մարզիչ՝ Տ․Աղաբեկյան)։
Թիմի մյուս ըմբշամարտիկ Արտյոմ Մուսայելյանը ներկայացավ 60 կգ քաշային կարգում, Զավեն Թաթուղյանն ու Սուրեն Հովհաննիսյանը՝ 65 կգ քաշային կարգում։ Շնորհավորում ենք մեր մարզիկներին գրանցած հաջողությունների համար՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու նվաճումներ։






