Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

21.05.2026

 Սյունիքի մարզը ներկայացնող սովորողները հերթական անգամ դպրոցականների առարկայական օլիմպիադայում ապահովել են բարձր արդյունավետություն և տպավորիչ հաջողություններ գրանցել հանրապետության ուժեղագույնների մրցապայքարում։ Ամփոփվել են 2025-2026 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները։

Մարզային փուլի արդյունքներով ձևավորված Սյունիքի թիմը պատվով է ներկայացրել մարզը՝ ընդհանուր դիպլոմների և գովասանագրերի քանակով հանրապետության մարզերի շարքում զբաղեցնելով առաջատար դիրքերից մեկը (3-րդ հորիզոնական)։

Ըստ ամփոփիչ տվյալների՝ Սյունիքի մարզի դպրոցականների գրանցած արդյունքներն ունեն հետևյալ պատկերը

·         1-ին կարգի դիպլոմակիր՝ 5,

·         2-րդ կարգի դիպլոմակիր՝ 10,

·         3-րդ կարգի դիպլոմակիր՝ 7,

·         Գովասանագրերի արժանացած՝ 20 սովորող։

Այս տարի օլիմպիադայի հանրապետական փուլի ուղեգիր էր նվաճել և մասնակցության իրավունք ստացել մարզի 83 սովորող։ Հատկանշական է, որ նրանցից 72-ը չկրկնվող անհատներ են դպրոցականներից 11-ը հանդես են եկել միանգամից մի քանի առարկաներից

·         Մարիամ Վարդանյանը մասնակցել է հանրապետական օլիմպիադային 3 առարկաներից՝ կենսաբանություն, հայոց լեզու, քիմիա (Սիսիանի թիվ 5 հիմնդպրոց, 9-րդ դասարան)

·         Ավետ Իվանյանը ՝ մաթեմատիկա, աշխարհագրություն (Սիսիանի ավագ դպրոց, 11-րդ դաս),

·         Արիաննա Մարգարյանը՝ հայոց լեզու, քիմիա (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 10-րդ դաս․),

·         Արման Հարությունյանը՝ ֆրանսերեն, կենսաբանություն (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 11-րդ դաս․),

·         Արմեն Ստեփանյանը՝ քիմիա, կենսաբանություն (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 12-րդ դաս․),

·         Արտյոմ Ղուկասյանը՝ քիմիա, պատմություն (Կապանի թիվ 1 հիմն․ դպրոց, 9-րդ դաս․),

·         Մայիս Դաջունցը՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա (Գորիսի թիվ 3 հիմն․դպրոց, 8-րդ դաս․),

·         Էրիկ Վարդանյանը՝ կենսաբանություն, քիմիա (Գորիսի թիվ 4 ավագ դպրոց, 12-րդ դաս․),

·         Մանե Սարգսյանը՝ հայ գրականություն, հայոց լեզու (Դավիթբեկի միջնդպրոց, 10-րդ դաս․),

·         Նարե Գրիգորյանը՝ քիմիա, ֆիզիկա (Ագարակի միջն․ դպրոց, 11-րդ դաս․),

·         Մարի Հայրապետյանը՝ հայ գրականություն, հայոց լեզու (Սիսիանի թիվ 5 հիմն․ դպրոց, 9-րդ դաս․)։

Մարզի տարբեր համայնքներից օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է ընդհանուր առմամբ 27 դպրոց

·         Գորիսից 25 մասնակից (9 դպրոց),

·         Կապանից՝ 28 (8 դպրոց),

·         Մեղրիից՝ 6 (2 դպրոց),

·         Սիսիանից՝ 23 (7 դպրոց),

·         Քաջարանից՝ 1 (1 դպրոց)։ 

Սյունիքում օլիմպիադայի մասնակիցների թվով աչքի ընկնող կրթօջախներն են՝

·         Կապանի թիվ 2 ավագ դպրոց՝ 14 սովորող,

·         Գորիսի թիվ 4 ավագ դպրոց՝ 9 սովորող,

·         Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց՝ 8 սովորող,

·         Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց՝ 6 սովորող,

·         Ագարակի միջնակարգ դպրոց՝ 5 սովորող։

Այս հաջողությունը ևս մեկ անգամ փաստում է սյունեցի պատանիների ու աղջիկների անկոտրում կամքի, բարձր պատրաստվածության և գիտելիքի հանդեպ ունեցած մեծ նվիրումի մասին։

Հատկանշական է, որ ներկայացված բարձր արդյունքները նաև մարզի կրթական համակարգի և մանկավարժների նվիրված աշխատանքի հստակ ցուցիչն են, քանի որ հանրապետալան փուլում մասնակիցների զգալի մասը կարողացել է նվաճել մրցանակային տեղեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:18:42