Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԵՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
21.05.2026
Սյունիքի մարզը ներկայացնող սովորողները հերթական անգամ դպրոցականների առարկայական օլիմպիադայում ապահովել են բարձր արդյունավետություն և տպավորիչ հաջողություններ գրանցել հանրապետության ուժեղագույնների մրցապայքարում։ Ամփոփվել են 2025-2026 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները։
Մարզային փուլի արդյունքներով ձևավորված Սյունիքի թիմը պատվով է ներկայացրել մարզը՝ ընդհանուր դիպլոմների և գովասանագրերի քանակով հանրապետության մարզերի շարքում զբաղեցնելով առաջատար դիրքերից մեկը (3-րդ հորիզոնական)։
Ըստ ամփոփիչ տվյալների՝ Սյունիքի մարզի դպրոցականների գրանցած արդյունքներն ունեն հետևյալ պատկերը․
· 1-ին կարգի դիպլոմակիր՝ 5,
· 2-րդ կարգի դիպլոմակիր՝ 10,
· 3-րդ կարգի դիպլոմակիր՝ 7,
· Գովասանագրերի արժանացած՝ 20 սովորող։
Այս տարի օլիմպիադայի հանրապետական փուլի ուղեգիր էր նվաճել և մասնակցության իրավունք ստացել մարզի 83 սովորող։ Հատկանշական է, որ նրանցից 72-ը չկրկնվող անհատներ են․ դպրոցականներից 11-ը հանդես են եկել միանգամից մի քանի առարկաներից․
· Մարիամ Վարդանյանը մասնակցել է հանրապետական օլիմպիադային 3 առարկաներից՝ կենսաբանություն, հայոց լեզու, քիմիա (Սիսիանի թիվ 5 հիմն․ դպրոց, 9-րդ դասարան)
· Ավետ Իվանյանը ՝ մաթեմատիկա, աշխարհագրություն (Սիսիանի ավագ դպրոց, 11-րդ դաս․),
· Արիաննա Մարգարյանը՝ հայոց լեզու, քիմիա (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 10-րդ դաս․),
· Արման Հարությունյանը՝ ֆրանսերեն, կենսաբանություն (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 11-րդ դաս․),
· Արմեն Ստեփանյանը՝ քիմիա, կենսաբանություն (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 12-րդ դաս․),
· Արտյոմ Ղուկասյանը՝ քիմիա, պատմություն (Կապանի թիվ 1 հիմն․ դպրոց, 9-րդ դաս․),
· Մայիս Դաջունցը՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա (Գորիսի թիվ 3 հիմն․դպրոց, 8-րդ դաս․),
· Էրիկ Վարդանյանը՝ կենսաբանություն, քիմիա (Գորիսի թիվ 4 ավագ դպրոց, 12-րդ դաս․),
· Մանե Սարգսյանը՝ հայ գրականություն, հայոց լեզու (Դավիթբեկի միջն․ դպրոց, 10-րդ դաս․),
· Նարե Գրիգորյանը՝ քիմիա, ֆիզիկա (Ագարակի միջն․ դպրոց, 11-րդ դաս․),
· Մարի Հայրապետյանը՝ հայ գրականություն, հայոց լեզու (Սիսիանի թիվ 5 հիմն․ դպրոց, 9-րդ դաս․)։
Մարզի տարբեր համայնքներից օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է ընդհանուր առմամբ 27 դպրոց․
· Գորիսից 25 մասնակից (9 դպրոց),
· Կապանից՝ 28 (8 դպրոց),
· Մեղրիից՝ 6 (2 դպրոց),
· Սիսիանից՝ 23 (7 դպրոց),
· Քաջարանից՝ 1 (1 դպրոց)։
Սյունիքում օլիմպիադայի մասնակիցների թվով աչքի ընկնող կրթօջախներն են՝
· Կապանի թիվ 2 ավագ դպրոց՝ 14 սովորող,
· Գորիսի թիվ 4 ավագ դպրոց՝ 9 սովորող,
· Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց՝ 8 սովորող,
· Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց՝ 6 սովորող,
· Ագարակի միջնակարգ դպրոց՝ 5 սովորող։
Այս հաջողությունը ևս մեկ անգամ փաստում է սյունեցի պատանիների ու աղջիկների անկոտրում կամքի, բարձր պատրաստվածության և գիտելիքի հանդեպ ունեցած մեծ նվիրումի մասին։
Հատկանշական է, որ ներկայացված բարձր արդյունքները նաև մարզի կրթական համակարգի և մանկավարժների նվիրված աշխատանքի հստակ ցուցիչն են, քանի որ հանրապետալան փուլում մասնակիցների զգալի մասը կարողացել է նվաճել մրցանակային տեղեր։






