Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՈՐԻՍՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ
25.05.2026
Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը Գորիսում մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառումներին։
Օրվա կապակցությամբ Սյունիք էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, ներկայացուցիչներ և ԵՄ դիտորդական առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար Սատու Կոյվուն։
Այցի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները հյուրընկալվել են Գորիսի ավագ սերնդի կենտրոնում, որտեղ շահառուների հետ միասին մասնակցել են հայկական ավանդական ուտեստների պատրաստման ցերեկույթին։
Տոնական օրվա բաղադրիչն է եղել «ԳորիսԼԱԲ համայնքային զարգացման կենտրոն» ՀԿ թիմի, քաղաքացիական հասարակության, կրթության, սոցիալական, բիզնես և երիտասարդական ոլորտների ներկայացուցիչների հետ ծավալված քննարկումը։
Եվրոպայի օրվան նվիրված տոնավաճառի ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու «R2D Սյունիք» ծրագրի շահառու տեղական բիզնեսներին։ Օրը հագեցած էր խոհարարական և հայկական ավանդական պարերի վարպետաց դասերով։
Միջոցառմանը առանձին տաղավարով մասնակցել են նաև Գորիսում տեղակայված ՀԵՄԱ դիտորդները, ովքեր տեղի բնակիչներին են ներկայացրել առաքելության մանդատն ու տեխնիկական սարքավորումները՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության անդամները դիտարկել են նաև Սյունիքում ԵՄ աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի արդյունքներ։








