Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

26.05.2026

 Այսօր Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրից մինչև Դաստակերտ բնակավայրն ընկած ճանապարհահատվածում սյունեցի հեծանվորդներն իրենց ուժերը չափեցին «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլում։

Մեկնարկագծին են կանգնել 27 թիմ՝ երկու տարիքային խմբերով՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանցիներ։
Պատանի հեծանվորդները դրսևորել են բարձր մարզական համառություն, թիմային ոգի և կամք՝ փաստելով, որ ակտիվ ու առողջ ապրելակերպը դառնում է նախապատվություն, իսկ նման մրցաշարերը լավագույն հարթակ՝ սեփական ուժերը փորձելու համար։
«Հեծանվորդներն անցան մրցուղու համար սահմանված 30 կմ ճանապարհահատվածը՝ արձանագրելով իրենց լավագույն արդյունքները։ Թիմերն այս մրցաշարում աչքի են ընկել լավ պատրաստվածությամբ ու դիմացկունությամբ»,- նշեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Մարզային փուլի արդյունքներով 7-9-րդ դաս․ տարիքային խմբում
1-ին տեղում Կապանի թիվ 5 հիմնական դպրոցն է,
2-րդ տեղում՝ Մեղրիի թիվ 2 միջն․ դպրոցը,
3-րդ տեղում՝ Հացավանի միջն․ դպրոցը։
10-12-րդ դաս․ տարիքային խմբում տեղերը բաշխվել են հետևյալ կերպ․
1-ին տեղը զբաղեցրել է Ալվանքի միջն․ դպրոցը,
2-րդ տեղում է Ակների միջն․ դպրոցը,
3-րդ տեղում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը։
Հաղթած թիմերը ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրեր և գավաթներ։
Առաջին պատվավոր տեղերը զբաղեցրած թիմերը կմասնակցեն մրցաշարի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 11-12-ին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-27 10:32:01