Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.05.2026

 Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։
Այս օրը մեր ինքնիշխանության, անկախ պետականության և սեփական հողի վրա ապագա կերտելու անբեկանելի իրավունքի գլխավոր խորհրդանիշն է։ Այսօր, առավել քան երբևէ, գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար բացարձակ արժեք է, իսկ պետականության պահպանումն ու հզորացումը՝ քրտնաջան աշխատանք, ինստիտուտների կայացում և բարձր քաղաքացիական պատասխանատվություն։
Հարգելի՛ սյունեցիներ, զարգացող տնտեսությամբ, պաշտպանունակ բանակով և ամուր սոցիալական հիմքերով պետություն կառուցելով՝ մենք ապահովում ենք մեր սերունդների խաղաղ և արժանապատիվ ապրելու տեսլականը։
Բայց այս օրը մեզ պարտավորեցնում է նաև հիշել, որ պետականությունը պարզապես տրված իրականություն չէ։ Այն անընդհատ պետք է ամրապնդել՝ աշխատանքով, պատասխանատվությամբ, օրենքով, կրթությամբ և ազգային համախմբվածությամբ։
Եվ հենց Սյունիքում մարդիկ ամեն օր ապացուցում են, որ հայրենասիրությունը միայն խոսք չէ, այլ նաև իրական գործ, պատասխանատվություն և նվիրում։
Մաղթում եմ բոլորիս տոկունություն, անսասան կամք և միասնականություն, անդրդվելի հավատ մեր պետականության հանդեպ՝ հանուն ուժեղ, բարեկեցիկ և խաղաղ Հայաստանի Հանրապետության։
Թո՛ղ մեր հայրենիքում միշտ գերիշխեն օրենքը, արդարությունն ու առաջընթացը։
Շնորհավո՛ր Հանրապետության տոնը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-29 17:58:56