Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կանադայի հյուպատոսի ճանաչողական այցը Սյունիք
03.06.2026
Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուպատոս Ռայան Միլլերին։
Նա առաջին անգամ էր մարզում, և այցը ճանաչողական էր։
Ս․ Քեսեջյանը նրան ներկայացրել է Սյունիքն ու պատասխանել հյուրին հետաքրքրող հարցերին։
Կողմերը զրուցել են հայ-կանադական բարեկամության զարգացման և Սյունիքի հետ հարաբերությունների սերտացման հնարավորությունների մասին, նաև քննարկել մարզային այն ոլորտները, որոնցում կարող է փոխշահավետ համագործակցություն հիմնվել։


