Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

21.06.2026

 Սիրելի՛ բուժաշխատողներ

Առողջապահության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում ընթանում են առողջապահական համակարգի արմատական և հեռանկարային բարեփոխումներ, որոնց նպատակն է ստեղծել որակյալ, հասանելի և արդիական բժշկական ծառայություններ յուրաքանչյուր քաղաքացու համար: Սակայն պետական քաղաքականությունը, նաև ենթակառուցվածքների զարգացմանն ու վերազինմանն ուղղված յուրաքանչյուր ծրագիր հաջողված է դառնում միայն ոլորտի աշխատակիցների մասնագիտական բարձր պատասխանատվության շնորհիվ: Դուք այն առանցքն եք, որի վրա հենվում է այս մեծածավալ բարեփոխումների հաջողությունը:
Սյունիքի մարզի բժշկական կենտրոնների, ամբուլատորիաների և բուժկետերի հարգելի՛ աշխատակիցներ, մեր տարածաշրջանի համար ձեր ամենօրյա աշխատանքն ունի նաև ռազմավարական նշանակություն:
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ անդուլ նվիրումի, մեր բոլոր բնակավայրերում պատվով ու բարձր գիտակցումով ձեր առաքելությունն իրականացնելու և մեր բնակիչների առողջության պահպանման գործում ներդրած գնահատելի ջանքի համար:
Մաղթում եմ բոլորիդ ամուր առողջություն, անսպառ տոկունություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
Թող ձեր քրտնաջան աշխատանքը միշտ փոխհատուցվի մեր քաղաքացիների առողջ ժպիտներով և անկեղծ երախտագիտությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-22 17:33:10