Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ՍԿՍՎԵԼ Է

01.07.2026

 Սյունիքում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը։


Այսօր Գորիսում տեղի է ունեցել մարզի առաջին հավաքի զինակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ ՊՆ խորհրդական, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արա Մկրտչյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, սպաներ, զինակոչիկների ծնողներն ու հարազատները։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և մարզպետի աշխատակազմի անունից ապագա զինվորներին ողջունել և բարի ծառայություն է մաղթել Հայկ Հարությունյանը։
«Այսօր կրկնակի տոն է, որովհետև ձեր՝ բանակ մեկնելով ազդարարվում է, որ ձեր ծնողները իրապես հայ ազգին արժանավոր զավակ են մեծացրել։ Եվ այս պահից սկսած դուք լինելու եք ոչ միայն ձեր ծնողների զավակները, ոչ միայն ձեր քույրերի ու եղբայրների եղբայրը, այլև ողջ հայ ժողովրդի զինվորները»,- իր ելույթում նշել է փոխմարզպետը։
Հայկ Հարությունյանը հորդորել է զինակոչիկներին լինել հավասարակշռված, ընկերասեր, ներողամիտ և ծառայության ընթացքում բարձր պահել սյունեցու պատիվն ու անունը։
Փոխմարզպետը հատուկ շնորհակալություն է հայտնել ծնողներին՝ հայրենիքին նվիրված ու հայրենասեր զավակներ պարգևելու համար։
Արարողության պաշտոնական մասն ավարտվել է ներկաների ջերմ ծափահարություններով, որից հետո նրանց բարեմաղթանքներով սյունեցի տղաները ճանապարհվել են կենտրոնական հավաքակայան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-08 18:21:59