Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԵՎ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ

02.07.2026

 Մարզում մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված սուբվենցիոն և հրատապ ծրագրերը գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում։

Այս համատեքստում Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները հերթական աշխատանքային այց են կատարել Սիսիան համայնք՝ տեղում ծանոթանալու իրականացվող ծրագրերի ընթացքին։
ՀՀ պետբյուջեից 172 մլն դրամ հատկացումով` հրատապ ծրագրերի շրջանակում, հիմնանորոգվում է դեպի Սիսիան համայնքի Իշխանասար բնակավայրի կենտրոն (դեպի նոր կառուցվող դպրոց) տանող 1,3 կմ ճանապարհը։ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որ պետք է բարեկարգ լինեն դեպի հիմնանորոգվող ու կառուցվող դպրոցներ տանող բոլոր ճանապարհները։
139,8 մլն դրամ ֆինանսավորմամբ (ՀՀ պետբյուջե) վերանորոգվում է Սիսիանի թիվ 4 մանկապարտեզի շենքը, բարեկարգվում`բակը։
ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվել են՝
Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Գայի 1, 2, 4, 6, 7, 10, 12, 13, 14, 15, Զորավար Անդրանիկի 1, 3, 5, Շահումյան 72, 74, շենքերի բակային փողոցների, Զորավար Անդրանիկի, Հ. Որոտնեցի փողոցների վերջնամասի կապիտալ վերանորոգումը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ և «Գրին Ռոդ» ՍՊԸ կոնսորցիումը։ Ծրագրի արժեքը 436,8 մլն դրամ է, որի 45%-ը ՀՀ կառավարության ներդրումն է։ Մշտադիտարկման պահին շինարարական աշխատանքներն ավարտվել էին։
Սիսիան համայնքի Նար-Դոսի փողոցի, Նար-Դոս-Գ.Նժդեհ ճանապարհահատվածի, Խանջյան 1ա, 3ա, Հ. Ազոյան 2, 2ա, 4, 6, 8, 10, Որոտան 2ա, Շիրվանզադե 2ա, Որոտան 1, 3, 5, 7, Որոտան 2, 4, 6, 8 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցների հիմնանորոգում։ Շինաշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն։ Ծրագրի արժեքը 325․2 մլն դրամ է՝ պետություն` 45%, համայնք` 55% համաներդրմամբ։ Մշտադիտարկման պահին շինարարական աշխատանքներն ավարտվել էին։
Սիսիան քաղաքի Դուրյան 2, Սիսիական 9, 11, 13, 15, 19, Ադոնց 3, Իսրայելյան 39, Ա.Մանուկյան 3, 2, 2ա, Նժդեհի 4, Սիսիական 46ա, 50, 50ա, Ադամյան 11 շենքերի բակերի հատվածների, Շահումյան փողոցի սկզբնամասի հիմնանորոգում։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ և «Գրին Ռոդ» ՍՊԸ կոնսորցիումը։ Ծրագրի արժեքը 278,4մլն դրամ է, որի 45%-ը պետության ներդրումն է։ Աշխատանքները ընթանում են ըստ օրացուցային գրաֆիկի, մշտադիտարկման պահին իրականացվել էր շինաշխատանքների մոտ 40%-ը։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները շրջել են շինհրապարակներում, հետևել աշխատանքների որակին և զրուցել կապալառուների հետ։ Նմանատիպ այցերը պարբերական են՝ ապահովելու համար բոլոր ծրագրերի պատշաճ և ժամանակին իրականացումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-15 15:10:05