Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱ՝ ՇՈՒՌՆՈՒԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՆ
17.07.2026
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրին նվիրաբերել է նոր գյուղտեխնիկա՝ «Բելառուս» մակնիշի տրակտոր՝ իր խոտհնձիչով։
Տեխնիկան հուլիսի 16-ին հանձնվել է բնակավայրին՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, Գորիսի համայնքապետարանի, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների, Շուռնուխի վարչական ղեկավարի ու բնակիչների մասնակցությամբ։
Նոր տրակտորն առաջին հերթին ծառայելու է Շուռնուխ բնակավայրի գյուղատնտեսական և կոմունալ կարիքներին՝ թեթևացնելով բնակիչների հոգսերն ու նպաստելով հողատարածքների արդյունավետ մշակմանը։
Շուռնուխում աշխատանքների ավարտից հետո կամ ազատ ժամանակահատվածներում տեխնիկան, ըստ անհրաժեշտության, կշահագործվի նաև Գորիս համայնքի մյուս բնակավայրերում՝ աջակցելով հարակից գյուղերի բնակիչներին։
Այս նվիրատվությունը հերթական կարևոր քայլն է գյուղական բնակավայրերի տնտեսական կայունության և համայնքային ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին։




