Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐԸ՝ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ
18.07.2026
Քաջարանում հանդիսավորությամբ նշվել է Հանքագործի և մետալուրգի օրը։
Մարզի տնտեսական կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս մասնագիտական տոնին նվիրված միջոցառումը մեկնարկել է հյուրասիրությամբ։
Տոնի շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին լուսանկարներ, իսկ օրվան խորհրդին համահունչ ցուցանմուշներ էր ներկայացրել Կապանի երկրագիտական թանգարանն իր հավաքածուից։
Հանդիսավոր միջոցառման ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը ներկաներին փոխանցեց մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը։ Մարզպետի ուղերձում, մասնավորապես, ընդգծվել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ոչ միայն ողջ Հայաստանի տնտեսության ամուր հենասյունն է, այլև հսկայական ներդրում ունի մարզային կյանքի բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, մշակույթ և ենթակառուցվածքների զարգացում։
Ս․ Քեսեջյանը մարզային իշխանության անունից նաև շնորհակալություն հայտնեց ձեռնարկության ողջ անձնակազմին՝ շարքային աշխատողներից մինչև ղեկավարներ, բարդ ու ռիսկային աշխատանքի համար։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ կարևորելով հանքարդյունաբերության դերն








