Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

28.07.2026

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է 2025-26 թթ․ ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած և տարբեր կարգի մրցանակների արժանացած 42 սյունեցի սովորողների հետ։

Բարի ավանդույթ է դարձել, որ մարզպետն անձամբ է ընդունում և խրախուսում մարզի պատիվը բարձր պահած սովորողներին։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կապանի երկրագիտական թանգարանում։ Վայրի ընտրությունը պատահական չէր․ յուրաքանչյուր սյունեցի պետք է քաջատեղյակ լինի իր պատմությանն ու արմատներին, և սա լավ առիթ էր նաև, որ օլիմպիականները ծանոթանային «Սյունիքը ուրարտական ժամանակաշրջանում» թանգարանային ցուցադրությանը։
Ռոբերտ Ղուկասյանը դիպլոմներ և գովասանագրեր, ինչպես նաև դրամական պարգևներն է հանձնել դպրոցականներին։
Պարգևատրման արարողությունից հետո 1-ին կարգի մրցանակակիրները հյուրընկալվել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատասենյակում․ օրն անցկացրել են միասին՝ ունենալով բովանդակալից ու անմիջական զրույց։
Հանդիպման ընթացքում մարզպետն ու պատանիները քննարկել են կրթական համակարգի ընթացիկ վիճակն ու իրականացվող բարեփոխումները, ոլորտում առկա նորարարություններն ու ժամանակակից մոտեցումները, ուսման մեջ և կյանքում հաջողության հասնելու լավագույն ուղիներն ու հեռանկարները։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է նրանց ձգտումը դեպի գիտությունն ու գիտելիքը և վստահեցրել, որ մարզային իշխանություններն այսուհետ ևս աջակցելու են տաղանդավոր երիտասարդներին իրենց ներուժն իրացնելու հարցում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-07 16:43:20