Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂՈՒՄ․ ՆՇՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԸ

10.08.2026

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը օգոստոսի 10-ին մասնակցել է Տեղ համայնքի տոնին նվիրված միջոցառմանը։

Տոնական ծրագիրը մեկնարկել է հյուրերի դիմավորմամբ, որին հաջորդել է ժամերգությունը Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում։
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել Տեղի հավերժության պուրակում՝ ծաղիկներ դնելով հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։
Հայկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, մարզպետի աշխատակազմի և ողջ Սյունիքի անունից շնորհավորել է համայնքի բնակիչներին օրվա առթիվ։ Իր ելույթում նա ընդգծել է Տեղ համայնքի կարևորությունն ու դերը մարզի կյանքում, բնակիչների տոկունությունն ու աշխատասիրությունը, ինչպես նաև մաղթել խաղաղություն, համախմբվածություն, շենացում և նորանոր ձեռքբերումներ։
«Շնորհակալ ենք ձեզ նախորդ դժվար ժամանակներում ձեր ցուցաբերած ուժեղ կամքի և կատարած աշխատանքի համար։ Վստահ ենք, որ այսուհետ Տեղը ավելի արագ կզարգանա և կմնա այն յուրահատուկ կոլորիտն ունեցող համայնքը, որտեղ գալով մենք զգալու ենք մեր նախնիների շունչն ու մեր սերունդների ապագան», - նշել մարզպետի տեղակալը։
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հանդիսավոր արարողության ընթացքում շնորհակալագրեր է հանձնել համայնքի զարգացման ու շենացման գործում իրենց ավանդը ներդրած բնակիչներին․ պարգևատրվել են լավագույն անասնաբույժը, հովիվը, մեխանիզատորը, երիտասարդ տնտեսվարը և տարբեր ոլորտներում ակտիվություն ցուցաբերած այլ ներկայացուցիչներ։
Տոնական օրը լի էր ազգային նիստուկացի և կենցաղի ներկայացումով ու ջերմ մթնոլորտով։ Մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, հյուրերն ու բնակիչները շրջել են տաղավարներով, համտեսել հայկական ավանդական ճաշատեսակները։
Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, համերգային ծրագրով։
Տոնական օրն ամփոփվել է հրավառությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-13 17:13:27