Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐ
12.08.2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի և նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հետ աշխատանքային այցով եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում:
Պաշտոնյաները շրջել են մշակութային կառույցներում, տեղում ծանոթացել դրանց գործունեությանը, շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին ու առկա խնդիրներին:
Այցի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք վերաբերել են խաղացանկերին, մայրաքաղաքային ներուժի ներգրավմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և այլն։
Ընդգծվել է, որ մարզային թատրոնների զարգացումն ու մշակույթի ապակենտրոնացումը ՀՀ կառավարության և մարզային իշխանությունների առաջնահերթություններից են, և տեղում իրականացված քննարկումները հիմք կծառայեն առաջիկա ծրագրերի ու որոշումների կայացման համար:


