Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են «Հայաստան․ դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման ենթածրագրի ընթացքն ու առաջիկա անելիքները

24.08.2026

 Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ քննարկելու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստան․ դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման ենթածրագրի ընթացքն ու առաջիկա անելիքները։

Քննարկմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, մարզպետի խորհրդականներ Կարեն Բալյանն ու Նվարդ Հարությունյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի ղեկավար կազմի, տեխնիկական աջակցություն տրամադրող «Ջինջ» ՍՊԸ-ի, ինչպես նաև մարզի համայնքների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են համայնքներում իրականացված ուսումնասիրությունների և առաջնահերթությունների գնահատման արդյունքները։ Մասնակիցները հստակեցրել են այն բնակավայրերը, որտեղ անհրաժեշտ է առաջնահերթ կերպով իրականացնել ջրամատակարարման համակարգերի նախագծային աշխատանքները, որոնց ավարտից հետո կմեկնարկի բուն շինարարության փուլը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-26 13:05:05