Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ» ԾՐԱԳՐԻՆ

26.08.2026

 Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված ԵՄ մարդասիրական օգնության (EU-ECHO) ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում պատրաստվածության և համայնքային դիմակայունության ամրապնդում» ծրագրի նոր փուլի մեկնարկին և համակարգմանը։

Հանդիպմանը մասնակցել են մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի համայնքներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության, աղետների ռիսկի կառավարման և հարակից համայնքային գործառույթների համար պատասխանատու ներկայացուցիչները։
Քննարկումը վերաբերում էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության նոր ծրագրին, ինչպես նաև նրանում ներգրավված Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և HEKS-EPER-ի դերակատարությանն ու առաջիկա անելիքներին։ Հանդիպմանը ներկա էին վերոնշյալ կազմակերպությունների պատասխանատուները։
Աշխատանքային քննարկման նպատակն էր ամփոփել ծրագրի նախորդ փուլի արդյունքները, նաև մարզային ու համայնքային իշխանություններին համատեղ ներկայացնել ընդլայնված ծրագրի նպատակներն ու առաջիկա աշխատանքային պլանը։ Նախաձեռնությունը տարածաշրջանի համար նոր չէ․ նախկինում ծրագիրն իրականացվել է Սյունիքի մարզի երեք համայնքում, իսկ այժմ կշարունակվի մարզի բոլոր համայնքներում։ Հաշվի առնելով նախորդ փուլի արդյունավետությունն ու ռիսկերի կառավարման կենսական կարևորությունը՝ ծրագիրն ընդլայնվել է։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև առաջիկա փուլի մանրամասներն ու անելիքները։
Անդրադարձ է եղել ծրագրով նախատեսված համայնքահեն միջոցառումներին՝ համայնքային արձագանքման և կամավորական խմբերի ակտիվ ներգրավվածության խթանմանը, վաղ նախազգուշացման, հանրային ազդարարման և իրազեկման մեխանիզմների հստակեցմանը, ինչպես նաև ԱՌԿ պլաններին համահունչ գործողությունների իրականացմանը։
Ներկաները հնչեցրել են առաջարկներ, և բոլոր կողմերը կարևորել են համատեղ աշխատանքը, նախատեսված գործողությունների սահուն համակարգումն ու տեղական մակարդակում դրանց արդյունավետ իրականացումը։
——————————————————————————
On August 26, a working meeting was held at the Syunik Governor’s Office to introduce and discuss the “Strengthening Preparedness and Community Resilience in Armenia” project funded by the European Union Humanitarian Aid (EU-ECHO).
The meeting was attended by the Advisor to the Governor, Nvard Harutyunyan, and other representatives of the Governor’s Office, as well as community authorities across the region responsible for emergency preparedness, disaster risk management, and related community functions.
The discussion focused on the new ECHO-funded UNHCR Armenia project, as well as the roles and activities of its implementing partners, the Armenian Red Cross Society, People in Need, and HEKS/EPER, whose representatives were present at the meeting.
The purpose of the working discussion was to brief on the results of the previous phase of the project, jointly present the objectives of Phase II, and outline the upcoming work plan to regional and local authorities. The initiative is not new to the region: the project was previously implemented in three communities of Syunik and will now be expanded to cover all communities in the province. Given the effectiveness of the previous phase and the critical importance of risk management, the project has been scaled up.
The meeting participants also discussed the details and key tasks of the project. The discussion covered the envisaged community-based activities, including promoting the active engagement of community response and volunteer groups, refining early warning and public awareness mechanisms, as well as implementing activities aligned with Disaster Risk Reduction (DRR) plans.
Participants put forward a number of recommendations, and all parties emphasized the importance of close cooperation, effective coordination of the planned activities, and their successful implementation at the local level.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-28 17:04:08