Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

02.09.2026

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին, ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական, դոկտոր Ջոն Ասքոնասին ու այլ պաշտոնյաների։

Հանդիպման առանցքում եղել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախաձեռնության տեսլականը Հայաստանում կյանքի կոչելու ընթացքն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ողջունելով հյուրերին Սյունիքում՝ Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է նախաձեռնության շուրջ քննարկումներն ու աշխատանքային համագործակցությունը՝ ընդգծելով մարզային իշխանության պատրաստակամությունը՝ իր լիազորությունների շրջանակում աջակցելու ծրագրի իրագործման ընթացքին։
Մարզպետն ընդգծել է նաև ծրագրի վերաբերյալ հանրության շրջանում տեղեկատվության հասանելիության և հստակության կարևորությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը՝ բնակչությանը TRIPP-ի նպատակների, հնարավորությունների և նախատեսվող գործընթացների մասին ամբողջական տեղեկատվություն փոխանցելու համար։
Դեյվիդ Ալենը բարձր է գնահատել ձևավորված գործընկերությունը՝ շեշտելով, որ TRIPP նախագիծը մարզի համար նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի։
Քննարկվել են TRIPP-ի իրագործման տարբեր փուլերին առնչվող հարցեր, այդ թվում՝ կառուցապատման, իրավական կարգավորումների, ինչպես նաև հանրային իրազեկման և հաղորդակցության ուղղություններին վերաբերող։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սյունիքում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերին։
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումներն ու համատեղ աշխատանքը՝ TRIPP-ի իրագործմանն առնչվող գործընթացներն արդյունավետ առաջ մղելու ուղղությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-02 17:07:11