Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

04.09.2026

Սիրելի՛ փրկարարներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա կապակցությամբ։

Ձեր ծառայությունը պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, պատասխանատվության բացառիկ զգացում և ամենաբարդ իրավիճակներում ու  պայմաններում արագ որոշումներ կայացնելու ունակություն։

Ձեր աշխատանքը մշտական ու հուսալի ներկայություն է մեր քաղաքացիների առօրյայում: Մենք դա հստակ տեսնում և զգում ենք հենց Սյունիքում, որտեղ փրկարարի ամենօրյա սովորական աշխատանքի համար հաճախ մարտահրավերներ են ստեղծում  բարդ տեղանքն ու եղանակային պայմանները։ 

Ուստի, առանձնահատուկ շնորհավորում ու շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին։   

Դուք միշտ վճռական ու  նպատակային եք գործում բոլոր իրավիճակներում՝ լինի դա սովորական փակ դռան բացում, կենդանու փրկություն, ճանապարհատրանսպորտային պատահարներին արձագանքում, թե ձմռան բուքին մեր մարզի լեռնանցքներում արգելափակված մեքենաներից ուղևորներին անվտանգ վայր տեղափոխում։ 

Շնորհակալությո՛ւն սեփական կյանքը վտանգելով կյանքեր փրկող մասնագիտությունը գիտակցաբար ընտրելու համար։ 

Արտակարգ դեպքերում մարդկանց աջակցելուն զուգահեռ, ձեր ամենօրյա ծառայության անքակտելի մասն են Սյունիքի բնության ու շրջակա միջավայրի պահպանությունը։

Սիրելի՛ փրկարարներ, դուք արդարացիորեն վայելում եք հասարակության վստահությունը, որը վաստակել եք գործնականում՝ ձեր աշխատանքի շնորհիվ:

Ձեզ ու ձեր ընտանիքներին առողջություն, տոկունություն, մասնագիտական նորանոր վերելքներ և անվտանգ ծառայություն եմ մաղթում։ 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-04 17:53:54