Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

10.09.2026

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) պատվիրակությանը՝ ներկայացուցիչ Ղասսան Խալիլի գլխավորությամբ։

Սա ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցչի առաջին աշխատանքային այցն է Սյունիքի մարզ, որի շրջանակներում կողմերը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության, առողջ ապրելակերպի խրախուսման և համայնքային զարգացման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել մարզպետի աշխատակազմի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը, հատկապես ճգնաժամային ժամանակահատվածներում արագ արձագանքման և համատեղ իրականացված ծրագրերի շրջանակներում։
Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպությանը՝ մարզի երեխաներին ցուցաբերվող օժանդակության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր հումանիտար ու զարգացման նախաձեռնություններին։
Կողմերը պայմանավորվել են մարզում իրականացնել առողջ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության տարածմանն ուղղված արշավներ՝ պայքարելով երեխաների շրջանում անառողջ սննդի օգտագործման և սակավաշարժության դեմ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը՝ հանուն Սյունիքի մարզի յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանության։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-14 12:08:58