Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետն ընդունել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետին

16.09.2026

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, կենսաբազմազանության մոնիտորինգի և պահպանման նոր գործիքակազմերի ներդրման հարցերը:
«Միջազգային գործընկերների աջակցությամբ ձեռք ենք բերել տեսանկարահանող նոր սարքավորումներ: Դրանք հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել տարածքների մոնիտորինգը, կենսաբազմազանության պահպանությունն ու վերահսկողությունը», - նշել է Վ․ Կիրակոսյանը։
Ռ․ Ղուկասյանն իր հերթին ընդգծել է, որ մարզպետի աշխատակազմը շարունակելու է աջակցել պահպանվող տարածքների պատշաճ սպասարկմանը։ Նա նաև նշել է, որ չնայած բարդ ռելիեֆին և տարածքի առանձնահատկություններին, մարզն ունի էկոտուրիզմի և կենսաբազմազանության ցուցադրման մեծ ներուժ, և Սյունիքի հարուստ բնաշխարհն ու կենսաբազմազանությունը պետության կարևորագույն արժեքներից են:
Հանդիպման ավարտին կարևորվել են տեխնիկական հագեցվածության հետագա ավելացումը, նոր տեխնոլոգիաների կիրառումն ու ոլորտային համագործակցության խորացումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-01 12:21:27