Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
20.09.2026
Կապանում հանդիսավորությամբ ու տոնական բարձր տրամադրութամբ երեկ անցկացվեց ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգային ծրագիրը։
Միջոցառումն իրականացվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։
Տոնական երեկոն լի էր վառ զգացողություններով ու յուրօրինակ կատարումներով։ Բեմում էին սիրված երաժշտական խմբերը՝ «Դոֆամինը», «Նեմրան», «Ռեինկարնացիան» և Կապանի «Ռեդ լայնը»։ Հանդիսատեսին ներկայացվեցին ինչպես հայտնի ու սիրված հայկական ստեղծագործություններ՝ ժամանակակից գործիքավորմամբ, այնպես էլ՝ նոր ու հեղինակային երգեր։
Անկախության տոնի խորհրդին ընդառաջ՝ ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ մաղթելով մեր երկրին հարատև խաղաղություն։
«Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախությունը սեփական երկրում սեփական որոշումներով ապրելն է և վաղվա օրվա պլանավորման ամենօրյա իրավունքը։ Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը», - նշեց մարզպետը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, մարզի տարբեր համայնքներից հյուրեր, որոնք եկել էին միասին տոնելու այս օրը։
Համերգային ծրագիրն ավարտվեց շքեղ հրավառությամբ։
Հավելենք, որ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է Իջևանում, շարունակվել՝ Վանաձորում։ Կապանյան տոնական համերգից հետո հաջորդ կանգառը Գյումրին է, իսկ տոնական միջոցառումների ամփոփիչ մեծ համերգը կկայանա սեպտեմբերի 21-ին մայրաքաղաք Երևանում։


