Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը քառօրյա այցով Սյունիքի մարզում է

22.09.2026

 Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ երեկ հետևել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքին։

Մասնավորապես՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելել են Եվրոպական միության, Ֆրանսիայի և Նիդեռլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրերի կետեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն» տարեցների կենտրոն, ինչպես նաև Թումո Կապան ։
Սպանդարյանի ջրամբարի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորվում են Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից․ որպես իրականացնող գործընկեր հանդես է գալիս Ֆրանս-հայկական հիմնադրամը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 միլիոն եվրո։ Ներկայումս ընթացքի մեջ է ծրագրի առաջին փուլը, որի ավարտը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։
Տաթևի Մեծ անապատում 2022 թվականից ի վեր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ֆինանսավորում է ուսումնասիրություն՝ վերականգնման նախագծի մշակումն ապահովելու նպատակով։ Սրա շրջանակում կազմակերպվել են հնագիտական պեղումներ։ Ֆինանսավորվում են նաև վանքի հարակից տարածքում հետիոտնային արահետների բարեկարգման աշխատանքները, մասնավորապես՝ հետիոտնային կամրջի կառուցումը։
Արծվանիկի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոնի մի մասը վերանորոգվել և կահավորվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն Սյունիքի համար» ծրագրի շրջանակում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 14:51:56