Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ «Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը

02.10.2026

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինե Թաթարյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ, հյուրեր և երիտասարդներ։
Ողջունելով ներկաներին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից՝ Հայկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի բոլոր գործընկերներին ու կազմակերպիչներին։
«Կարևոր է, որ Սյունիքի երիտասարդներին սեփական գաղափարները ներկայացնելու և դրանք իրական նախաձեռնությունների վերածելու հնարավորություն տրվեց», - նշել է մարզպետի տեղակալը։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինե Թաթարյանը։ Իր խոսքում նա ընդգծել է. «Այս ծրագրի ամենակարևոր արդյունքը ոչ միայն իրականացված հրաշալի միջոցառումներն են, այլև մարդիկ, նոր ծանոթությունները, նոր կապերն ու գաղափարները։ Կապանի համար այս տիտղոսն ավարտվում է, բայց այն, ինչ ստեղծվել է այս տարի, պետք է շարունակվի»։
Ելույթ է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյանը։
Փակման արարողության ընթացքում ցուցադրվել է «Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի ձեռքբերումներն ու իրականացված բազմաբնույթ նախագծերն ամփոփող ֆիլմ։
Պաշտոնական մասին հաջորդել է տոնական համերգային ծրագիր՝ «Ալիխանյանս բենդ»-ի մասնակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-07 11:26:25