Տպել
Սյունիքում լողի մրցաշարին մասնակցել են հայտագրված 19 դպրոցների 80 սովորողներ։ Այն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ 8-12 և 13-17 տարեկաններ։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԼՈՂԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
02.10.2026
Այսօր Կապանում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։
Սյունիքում լողի մրցաշարին մասնակցել են հայտագրված 19 դպրոցների 80 սովորողներ։ Այն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ 8-12 և 13-17 տարեկաններ։
Մրցուղիներում ընթացել է լարված ու համառ պայքար, որտեղ լողորդները ցուցադրել են մարզական բարձր պատրաստվածություն, կամքի ուժ և հաղթելու ձգտում։
Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներից երկու տարիքային խմբով կազմված թիմերը (4 աղջիկ, 4 տղա) կներկայացնեն Սյունիքը մրցաշարի հանրապետական փուլում, որը կկայանա Ծաղկաձորում նոյեմբերի 20-21-ը:
Մրցաշարի նպատակն է մասսայականացնել լող մարզաձևը ՀՀ-ում, դպրոցահասակների մեջ արմատավորել ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարը, բացահայտել տաղանդավոր, հեռանկար ունեցող պատանիների՝ հետագայում Հայաստանի առաջնություններում ընդգրկելու նպատակով:
Հաղթողներին ՀՀ ԿԳՄՍՆ հավաստագրեր է հանձնել Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Մարզային փուլին ներկա էին «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։






