Տպել
Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած ընդունելության ժամանակ ներկաներին ողջունել են մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուսուցչի օրը Սյունիքի մարզպետի աշխատակազմում
05.10.2026
Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ, Սյունիքի մարզպետի շնորհակալագրերի են արժանացել մարզի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ և համայնքային ծառայողներ։
Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած ընդունելության ժամանակ ներկաներին ողջունել են մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորելով ներկաներին՝ փոխմարզպետն ընդգծել է ուսուցիչների և դպրոցների տնօրենների կարևորագույն դերը Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության բարձրացման գործում։ Նա նշել է, որ մարզպետի աշխատակազմի գնահատանքը միշտ ունի առարկայական ու տեսանելի բնույթ։
Իր շնորհավորական խոսքում Մ․ Գանդալյանը նշել է հանրակրթության առանցքային դերը անհատի, հասարակության և պետության զարգացման գործում։ Նա շնորհակալություն է հայտնել մանկավարժներին պատասխանատու ու արժանապատիվ առաքելություն իրականացնելու, առկա գիտելիքները պահպանելու և սերունդներին փոխանցելու համար։
Կրթության ոլորտում ունեցած նշանակալի ներդրումի, երկարամյա մանկավարժական գործունեության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար ՀՀ Սյունիքի մարզպետի շնորհակալագրով են պարգևատրվել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ և վարչատնտեսական մասի մեկ համակարգող։
Այս տարի հատուկ առանձնացվել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենը «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» մրցույթին կրթօջախի ակտիվ մասնակցության, ուսուցիչների մասնագիտական զարգացումն ու մանկավարժական կարողությունների շարունակական կատարելագործումը խրախուսելու համար։
Շնորհակալագրեր են ստացել մարզի հանրակրթական ուսհաստատությունների այն ուսուցիչները, որոնք 2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում առաջին կարգի դիպլոմ ստացած սովորողներին նախապատրաստել և բարձր արդյունք ապահովելու գործում նշանակալի ավանդ են ունեցել։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի, համայնքային կառույցների և կրթական հաստատությունների միջև սերտ համագործակցության և արդյունավետ թիմային աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրով են պարգևատրվել նաև Գորիսի և Մեղրիի համայնքապետարանների կրթական ոլորտի աշխատակիցները։








