Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքում անցկացվեց ռազմամարզական խաղերի մարզային փուլը
08.10.2026
Այսօր մարզկենտրոն Կապանում անցկացվել է 2026 թվականի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» մարզային փուլը, որը կազմակերպել էր Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։
Մրցույթին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված դպրոցական թիմերը։ Ինը մարզիկից կազմված թիմերն իրենց ուժերն են չափել վեց վարժաձևերում․
նռնակի նետում հեռավորության վրա («Ֆ-1» ուսումնական),
8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ),
8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ),
ձգումներ պտտաձողից,
վազք (1000մ),
հրաձգություն, (ինքնաձիգով կամ օդամղիչ հրացանով),
ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում։
Լարված և համառ մրցապայքարի արդյունքում թիմային հաշվարկում պատվավոր հորիզոնականները բաշխվել են հետևյալ կերպ.
1-ին տեղ՝ Կապանի թիվ 3 միջն. դպրոց, 1310 միավոր,
2-րդ տեղ՝ Ակների (Գորիս) Գ. Խաչատրյանի անվան միջն. դպրոց, 1122 միավոր,
3-րդ տեղ՝ Սիսիանի ավագ դպրոց, 979 միավոր։
Մրցանակակիրներին և հաղթողներին Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը հանձնել է ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր և նշել, որ երիտասարդներն աչքի են ընկել ֆիզիկական պատրաստականությամբ, արագությամբ և կարգապահությամբ։
Ռազմամարզական խաղերի մարզային փուլում հաղթած թիմը կմասնակցի մրցումների եզրափակիչ՝ հանրապետական փուլին։








