Տպել
Մարզի տաղավարում ցուցադրվում են տարածաշրջանի արտադրական, մշակութային և զբոսաշրջային կարողությունները։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«COP-17». ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՈՐՁՆ ՈՒ ՕՐԱԿԱՐԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
22.10.2026
Սյունիքի պատվիրակությունը COP-17-ի Կանաչ գոտում է։
Մարզի տաղավարում ցուցադրվում են տարածաշրջանի արտադրական, մշակութային և զբոսաշրջային կարողությունները։
Կանաչ գոտու այցելուները համտեսում են մարզի անարատ մեղրը, բազմազան չրերը, ծանոթանում Սյունյաց աշխարհ քար ու ջրին, վարպետների ձեռագործ աշխատանքներին։
Տաղավարում իրենց արտադրանքներն են ներկայացնում
Սիսիան համայնքից՝
«Bee’s house»-ը, «Սիսիանի կերամիկա» արվեստանոցը, Շամբի պահածոների գործարանը, «Տատնի» հանքային ջրերի գործարանը, «Սիսիան Բազալտ»-ը, ինչպես նաև փայտագործ Արմեն Օհանյանը՝ իր աշխատանքներով։
Մեղրի համայնքից ցուցադրվում է «Մեղրու պահածոների գործարան» ՓԲԸ-ի արտադրանքը՝ պահածոներն ու չրերը։
Գորիս համայնքից իրենց ծառայությունները, արշավային ու զբոսաշրջային առաջարկներն են ներկայացնում «Զբոսաշրջության զարգացման կազմակերպությունը» (DMO), ձեռագործ աշխատանքները՝ «Վիննեթ Գորիս» հիմնադրամը։
Տաղավարի աշխատանքները կազմակերպել և համակարգում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Միջազգային այս հարթակում Սյունիքի տաղավարի առկայությունը նպատակ ունի բարձրացնել մարզի ճանաչելիությունը, ներկայացնել տեղական արտադրությունն ու նպաստել մարզի զբոսաշրջային ու տնտեսական հնարավորությունների հանրայնացմանը։
Նշենք, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվում է Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 30-ը։






