Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 490 ՄԼՆ ԴՐԱՄ․ 2027 Թ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
09.11.2026
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ նվիրված «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով մի շարք գերատեսչություններին ուղղվելիք միջոցները։
Նախարարի խոսքով մարզպետների աշխատակազմերը, ընդհանուր առմամբ, 2027 թվականին կստանան 5 մլրդ 106 մլն դրամ, որից Արագածոտնի մարզպետի աշխատակազմին կհատկացվի 493 մլն դրամ, Արարատի մարզպետի աշխատակազմը կստանա 464 մլն դրամ, Արմավիրինը՝ 486 մլն դրամ, Գեղարքունիքինը՝ 588 մլն դրամ, Լոռունը՝ 557 մլն դրամ, Կոտայքինը՝ 517 մլն դրամ, Շիրակինը՝ 554 մլն դրամ, Սյունիքի մարզպետի աշխատակազմը՝ 490 մլն դրամ, Վայոց ձորինը ՝ 445 մլն դրամ և Տավուշինը՝ 506 մլն դրամ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ գալիք տարի նախարարությունն իրականացնելու է 19 ծրագիր և 116 միջոցառում։ Ծախսային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 362,1 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 37,7 մլրդ դրամով։
Նախարարն ըստ ոլորտների և ծրագրերի ներկայացրել է ֆինանսական հատկացումները, այնուհետև պատասխանել պատգամավորների հարցերին։


