Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

10.11.2026

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Մեղրի համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա ու ՀՀ-ում ՏԻՄ համակարգի կազմավորման 30-ամյակի առիթով շնորհավորել է ավագանու անդամներին, համայնքի ղեկավարին, համայնքապետարանի աշխատակազմին ու բնակիչներին։

Մարզպետն ընդգծել է, որ ժողովրդավարության ամենակարևոր հենասյուներից մեկը հենց տեղական ինքնակառավարման մարմիններն են։
«Կոչ եմ անում ավագանու անդամներին մասնակցել բոլոր նիստերին, որպեսզի ակտիվ ու ճիշտ ներգրավվածություն ունենան համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում», - նշել է նա։
Նիստի օրակարգային առաջին հարցով ի գիտություն է ընդունվել Սերգո Գալստյանի՝ Մեղրի համայնքի ղեկավար ընտրված լինելը։
Ավագանու քննարկած հաջորդ օրակարգային հարցերը վերաբերել են համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպմանն ու համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելուն։
Իր ելույթում Սերգո Գալստյանն ընդգծել է պատրաստակամությունը՝ ամենայն պատասխանատվությամբ աշխատելու ի նպաստ համայնքի զարգացման ու բնակիչների բարօրության։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-10 18:01:10