Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

17.11.2026

 Ուսանողների միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ուսանողներին, առանձնահատուկ ջերմությամբ՝ Սյունիքում սովորող երիտասարդներին։

Ուսանողական տարիները կարևոր ժամանակահատված են ոչ միայն գիտելիք ու փորձ ձեռք բերելու և մասնագիտություն ստանալու, այլև սեփական կարողությունները դրսևորելու, ինքնազարգանալու, արժեհամակարգ ու ինքնուրույն մտածողություն ձևավորելու համար։
Ուստի, սիրելի՛ ուսանողներ, ձեր ստեղծագործական ներուժն ու հանրային կյանքին ակտիվ մասնակցությունն արդեն այսօր կարող են նպաստել թե՛ կրթությանն ու գիտությանը, թե՛ մեր հայրենիքի ընդհանուր զարգացմանը։
Սյունիքի տնտեսական, մշակութային և հասարակական առաջընթացի համար նույնպես անհրաժեշտ են կրթված ու բանիմաց երիտասարդներ, որոնք ունակ են գործնականում կիրառելու նորարարական մոտեցումներն ու ստացած գիտելիքները։
Մեր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ ենք աջակցելու ձեր կրթական, մասնագիտական ու ստեղծագործական նախաձեռնություններին, ինչպես նաև նոր գաղափարների իրականացմանը։ Ձեր ձայնն ու առաջարկները կարևոր են Սյունիքի զարգացման գործում։
Մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, անսպառ եռանդ, անձնական ու մասնագիտական շարունակական աճ, համարձակ մտահղացումներ, նոր բացահայտումներ և վստահ քայլեր դեպի ձեր նպատակները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-17 13:05:01