Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տրվել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը

23.11.2026

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին հանդես են եկել ուղերձներով։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքների մեկնարկի վայրից՝ Մեղրի համայնքից, հանդես է եկել ուղերձով։
«Այս պահին մի քանի հատվածներում աշխատանքները մեկնարկում են: Սա իրականում պատմական իրադարձություն է, որն ուղղված է տարածաշրջանային խաղաղությանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Նախապատրաստական աշխատանքներին, բնականաբար, արդեն կհաջորդեն բուն խոշոր շինարարական աշխատանքները, և ես հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա հանուն Հայաստանի, Հայաստանի հարատևության և զարգացման»,- ասել է մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-24 15:53:15