Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԳԱՐԱԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ» ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՏԵՂԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

ԱԳԱՐԱԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ» ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՏԵՂԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ 03.02.2022

Այսօր Ագարակի միջնակարգ դպրոցում տոն էր. տնօրենության և աշխատակազմի հետևողական ու սրտացավ աշխատանքի արդյունքում Ագարակի միջնակարգ դպրոցն արդեն երկրորդ տարին անընդմեջ Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատություններից ընտրված լավագույն դպրոցների եռյակում է ընդգրկվում: ​Այդ առիթով այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը և մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն այցելել էին Մեղրի...

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 30-ԱՄՅԱԿԻՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 30-ԱՄՅԱԿԻՆ 01.02.2022

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն՝ Վահե Ազումանյան) հունվարի 27-ից միջոցառումների շարք է սկսել «Անպարտելի հայ զինվոր» խորագրով։ Այդ շրջանակներում կենտրոնը համերգային ծրագրով հանդես եկավ մարզում տեղակայված N զորամասում, որի ընթացքում զինվորների համար տոնական տրամադրություն ապահովեցին մարզի երգիչներն ու պարի խմբերը, հնչեցին ռազմահայրենասիրական ու ազգային երգեր,...

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 31.01.2022

Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանում ընդունել ու պարգեւատրել է 2020-2021 ուստարում մարզում լավագույնը ճանաչված մանկավարժներին։ Կրթության բնագավառում եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի ու բարեխիղճ աշխատանքի համար մարզպետից շնորհակալագիր են ստացել Ռիտա Օվչյանը (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, «Պատմություն» առարկա), Հայկ Հակոբյանը (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, «Աշխարհագրություն» առարկա), Գոհարիկ Հաջաթյանը (Կապանի թիվ 6 հիմնական...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2022

Սիրելի՛ հայրենակիցներ Սիրելի՛ զինվորներ ու սպաներ, Արցախյան երեք պատերազմների մասնակիցներ, կամավորականներ, Սյունիքի «Երկրապահ ԿՄ» անդամներ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակն ենք տոնում այսօր, եւ շնորհավորում եմ բոլորիս՝ մեր պետական տոնացույցում հիրավի ամենակարեւոր տոներից մեկի ու արժեքավոր օրվա կապակցությամբ։ Սեփական զինված ուժերը նորանկախ Հայաստանի համար դարձան մեր պետության սահմանների ամրության ու հաղթանակների գրավականը, հետագա ինքնիշխանության խորհրդանիշն ու...

28 Հունվարի․ ԲԱՆԱԿԻ ՕՐ

28 Հունվարի․ ԲԱՆԱԿԻ ՕՐ 28.01.2022

  ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը, գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի գլխավորությամբ, Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ բանակաշինության ակունքում կանգնած Վազգեն Սարգսյանի ու հանուն հայրենիքի կյանքը զոհած հայորդիների հիշատակին։

ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ 27.01.2022

Հունվարի 27-ին Սյունիքի մարզպետարանում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի եւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության պատասխանատուները ներկայացրեցին կազմակերպությունների կողմից իրականացվող «Հայաստանում կենդանի լանդշաֆտները տնտեսական զարգացման համար» ծրագիրը։ Այն մեկնարկել է 2021թ․ ու կավարտվի 2028-ին։ Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների եւ գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 14:34:08