Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ 21.06.2026
Սիրելի՛ բուժաշխատողներ Առողջապահության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Այսօր Հայաստանի Հանրապետությունում ընթանում են առողջապահական համակարգի արմատական և հեռանկարային բարեփոխումներ, որոնց նպատակն է ստեղծել որակյալ, հասանելի և արդիական բժշկական ծառայություններ յուրաքանչյուր քաղաքացու համար: Սակայն պետական քաղաքականությունը, նաև ենթակառուցվածքների զարգացմանն ու վերազինմանն ուղղված...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱԹՎԱԾԻ ԲՈՒԺՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԴՐՎԵԼ 12.06.2026
Սյունիքի մարզպետի տեղակյալ Նարե Ղազարյանը հանդիպել է Գորիսի հայ֊ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնի կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանին։ Կաթվածի ծառայությունը նոր է հիմնադրվել, և հանդիպման առանցքում եղել են մարզում առողջապահական այս կարևորագույն ենթակառուցվածքի գործունեությունը, մատուցվող ծառայություններն ու դրանց նշանակությունը Սյունիքի բնակիչների համար։ Ժ․Բաղդասարյանը մարզպետի տեղակալին ներկայացրել է կենտրոնի ֆունկցիոնալ հնարավորություններն ու ներդրված...

Կանադայի հյուպատոսի ճանաչողական այցը Սյունիք 03.06.2026
Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուպատոս Ռայան Միլլերին։ Նա առաջին անգամ էր մարզում, և այցը ճանաչողական էր։ Ս․ Քեսեջյանը նրան ներկայացրել է Սյունիքն ու պատասխանել հյուրին հետաքրքրող հարցերին։ Կողմերը զրուցել են հայ-կանադական բարեկամության զարգացման և Սյունիքի հետ հարաբերությունների սերտացման հնարավորությունների մասին, նաև քննարկել մարզային այն ոլորտները, որոնցում կարող է փոխշահավետ համագործակցություն հիմնվել։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.06.2026
Սիրելի՛ երեխաներ Հունիսի 1-ը ձեր ժպիտների, երազանքների և իրավունքների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու օր է, քանզի այդ ամենի համար ամեն օր ենք պարտավոր պատասխանատու լինել։ Չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո և հոգատարության անվտանգ միջավայրում, ունենա կրթվելու, զարգանալու և իր ներուժն ամբողջությամբ բացահայտելու հնարավորություն։ Մեր այսօրվա բոլոր ջանքերն ու որոշումները մեկ նպատակ ունեն՝ կառուցել խաղաղ ու արժանապատիվ ապագա...

ԱՎԵՏԻՍ 01.06.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2026թ․ մայիս ամսին ծնվել է 76 երեխա՝ 38 տղա, 38 աղջիկ. Կապանի ԲԿ-ում՝ 28, Գորիսի ԲԿ-ում՝ 36, Սիսիանի ԲԿ-ում՝ 10, Մեղրու ՏԲԿ-ում՝ 2 երեխա։

ՍՅՈՒՆՅԱՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ. ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 01.06.2026
Սյունիքի պատմամշակութային կյանքում այս օրը շրջադարձային էր։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անմիջական աջակցությամբ Կապանի երկրագիտական թանգարանում բացվեց ուրարտական ժամանակաշրջանի եզակի հնագիտական իրերի մշտական ցուցադրությունը։ Այն ոչ միայն նոր էջ է բացում մարզի մշակութային, գիտական, կրթական ու զբոսաշրջային կյանքում, այլև Սյունիքի պատմության վերահայտնաբերման, ազգային հիշողության արթնացման ու ինքնության ճանաչման կարևորագույն քայլ է։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով դիմելով...


