Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՐԹԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԸ ՆՈՐՈԳ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃ ՈՒՆԻ 21.12.2021
Դեկտեմբերի 19-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը մասնակցեցին Հարթաշենի (Գորիս) միջնակարգ դպրոցի վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությանը։ Այն վերանորոգվել է «ՍՈՍ Արեւելքի քրիստոնյաներ» ֆրանսիական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ, ու արարողությանը ներկա էր նաեւ կազմակերպության ղեկավար Արամ Կայայանը։ Կարո Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բարերարներին՝ կատարված աշխատանքի համար։ Նշենք նաեւ, որ մարզպետարանի...
ՓԱՌՔԻ ԱՆԿՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱԾ ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻՆ 20.12.2021
Դեկտեմբերի 19-ին Երկրապահ կամավորականների միության Գորիսի բաժանմունքում բացվեց փառքի անկյուն՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիներին (Գորիս, Տեղ, Տաթեւ համայնքներից)։ Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ (Սյունիքի ԵԿՄ նախագահ) Մելիքսեթ Պողոսյանը, փոխմարզպետ Կարո Ավանեսյանը (Սյունիքի ԵԿՄ փոխնախագահ), զոհվածների հարազատները, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանը։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց ու խոնարհումի խոսքեր հղեց անմահացած տղաների...
ԿԱՊԱՆՈՒՄ ԹՈՒՄՈ ՏՈՒՓ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ 20.12.2021
Այսօր Կապանում գործարկվեց Թումո տուփը, որն իրականություն է դարձել բարերարների ներդրման շնորհիվ։ Դեռես երեք տարի առաջ էր Սյունիքի մարզպետարանը Թումոյի առաջատար կրթությունը Կապանում հասանելի դարձնելու առաջարկը ներկայացրել կենտրոնի ղեկավարությանն, ու այս ընթացքում բազմաթիվ փոխադարձ այցեր են եղել, ու համագործակցային աշխատանք է տարվել։ Բացմանը ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության...
ՈՐՈՏԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ ՍՏԱՑԱՎ 17.12.2021
Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը Որոտանի միջնակարգ դպրոցի համար ձեռք է բերել «FOTON» մակնիշի նոր մարդատար միկրոավտոբուս, որն այսօր հանձնվեց կրթօջախի տնօրենին։ Տրանսպորտային փոխադրամիջոցով կապահովվի դպրոցում աշխատող դրսեկ մանկավարժների տեղափոխումը։
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ 16.12.2021
Դեկտեմբերի 15-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ տարեվերջյան առցանց խորհրդակցություն են անցկացրել։ Կարո Ավանեսյանը ներկայացրել է մարզում 2020-2021 ուսումնական տարվա «Լավագույն դպրոց» ճանաչված դպրոցների տնօրեններին, շնորհավորել նրանց։ Մերի Գանդալյանը ներկայացրել է նույն մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված սյունեցի ուսուցիչներին։...
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.12.2021
Պաշտոն – Զարգացման կենտրոնի պատասխանատու · Հաշվետու է – Սյունիքի մարզպետարանին · Աշխատանքի սկիզբ – Հունվար 2022թ. · Պայմանագրի ժամկետ – Մեկ տարի (հնարավոր երկարաձգմամբ) · Աշխատանքային ռեժիմ, 5-օրյա աշխատանքային...