Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՃՏՊ ԿԱՊԱՆ-ԳՈՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ․ ՏԱՐԲԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է

ՃՏՊ ԿԱՊԱՆ-ԳՈՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ․ ՏԱՐԲԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է 16.03.2021

Մարտի 16-ի գիշերը Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին կողաշրջվել էր Իրանի Իսլամական Հանրապետության «Scania» մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած), առկա էր վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ էր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տուժածներ չկային։ Գիշերը դեպքի մասին ԱԻՆ ՄՓՎ-ն տեղեկացրել է...

ԱՅՑ ՎԵՏԵՐԱՆԻՆ

ԱՅՑ ՎԵՏԵՐԱՆԻՆ 15.03.2021

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանն այսօր այցելել են Կապանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանին, շնորհավորել նրան 90-ամյակի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն՝ հանձնելով պատվոգիր ու դրամական պարգեւ։ Ռաֆիկ Հարությունյանը 2013-ից է ղեկավարում վետերանների խորհուրդը, իսկ 90-ամյա հոբելյարի աշխատանքային գործունեությունը եղել է մանկավարժությունը, զբաղվել է նաեւ   ակտիվ հասարակական աշխատանքով։

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 12.03.2021

1. Ընտանեկան նպաստ է ստացել 1705 ընտանիք։ 2. Սոցիալական նպաստ է ստացել 1006 ընտանիք։ 3. Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 129   ընտանիքի։ 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 3 ընտանիք ։ 5. Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն ստացող ընտանիք չի եղել։ 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն ստացող ընտանիք չի եղել։ 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 40 քաղաքացու։ 8. Ընտանիքների անապահովության գնահատման...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.03.2021

Սիրելի՛ կանայք, մայրեր, դուստրեր ու քույրեր Հետպատերազմյան Հայաստանում բոլոր տոների խորհուրդն է փոխվել, ու գիտեմ, որ գարունն ու զարթոնքը խորհրդանշող Մարտի 8-ը ևս այս տարի ձեզ համար այլ երանգ ունի․․․ Մեր հայրենիքը վերքեր ունի, իսկ դրանց ցավն ամենից առաջ ու ամենից շատ կանայք են զգում ու ապրում։ Այդուհանդերձ, չենք կարող մոռանալ, որ այսօր ձեր տոնն է ու եթե մշտապես մեծարում ու գնահատում ենք ձեզ, դժվարին ժամանակներում, առավելևս, չենք կարող անտեսել օրը։ Ուրեմն, Մարտի 8-ի առիթով...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ 07.03.2021

Մարտի 5-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի բժշկական կենտրոնների ու Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի, մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենները, ինչպես նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Առողջապահության բաժնի պատասխանատուները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սյունիքի բուժհաստատությունների բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր, ղեկավարները մարզպետին...

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ 06.03.2021

Ճանաչողական այցով Սյունիքում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարտի 6-ին նա Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի եւ տեղակալ Արտյոմ Սմբատյանի հետ հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի, մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են մարզի առողջապահական համակարգի աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր․ Մելիքսեթ Պողոսյանը նախարարին է ներկայացրել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22