Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ 08.09.2022
Այսօր Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը (համակարգում է քաղաքաշինության, տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտները) մարզպետարանում հանդիպել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ընկերության ղեկավարի հետ․ մարզպետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ այս հանդիպման առանցքը քաղաքացիների՝ երթուղու աշխատանքի հետ կապված բողոքներն էին։ Քննարկվել են թերացումների օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք հնարավորինս շտկելու, երթուղու...

ՄԱՐԶՊԵՏԸ ԳՈՐԻՍՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 07.09.2022
Սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ծանոթացել է 2021-2022թթ ․ սուբվենցիոն ծրագրերով (կառավարություն-համայնք համաներդրում), նաեւ այլ դոնոր կազմակերպությունների ու բարերարների միջոցներով համայնքում իրականացված ու ընթացիկ կառուցապատման, հիմնանորոգման աշխատանքներին։ Համայնքի ղեկավար Ա ․ Առուշանյանի հետ շրջայցի ընթացքում մարզպետը մասնավորապես դիտարկել է հետեւյալ ծրագրերը ․ Մաշտոցի փողոցի 230մ հատվածի եւ Դիտակետի ճեմուղու 450մ հատվածի...

ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈՒՐՔ ԳՈՐԻՍՈՒՄ 06.09.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով գտնվում էր Գորիս համայնքում։ Մարզպետն աշխատանքային օրվա մեկնարկին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, մարզպետարանի ու համայնքապետարանի աշխատակիցների հետ այցելել է Գորիսի զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը զոհած գորիսեցի հայորդիների հիշատակին։

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ 05.09.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանի ղեկավար կազմին ու աշխատակիցներին է ներկայացրել իր նորանշանակ խորհրդական Տարոն Ալեյանին։ Մարզպետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ ու բեղմնավոր գործունեություն մաղթել՝ ի շահ Սյունիքի։ Ռ ․ Ղուկասյանը ներկայացրել է նաեւ մարզի կառավարման այն ոլորտները, որը կհամակարգի պարոն Ալեյանը։ Մարզպետի նորանշանակ խորհրդականի մասին խոսք են ասել նրա գործունեությանն ու մասնագիտական որակներին ծանոթ...
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Արևելյան Ատրպատականը մեծ ներուժ ունի, որը պետք է օգտագործել ամբողջությամբ։ «Հայաստանի մի շարք մարզեր և Իրանի նահանգները հաջողությամբ համագործակցում են։ Աշխարհագրական առումով շատ կարևորում ենք Արևելյան Ատրպատականի նահանգի դերը հայ-իրանական հարաբերությունները...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2022
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ Հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ Սեպտեմբերի 1-ը բարի և դրական սպասումներով լի տոն է բոլորիս համար, ուստի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Օրն ամենահիշարժանը կդառնա առաջին դասարանցիների համար․ այսօր դպրոցական առաջին զանգի հետ նրանց առջև բացվում է գիտելիքի նոր ու մեծ աշխարհը՝ լի հետաքրքիր բացահայտումներով ու վառ տպավորություններով։ Սիրելի՛ փոքրիկներ, երկար ճանապարհ ունեք անցնելու․ հուսով եմ, որ...


