Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.07.2021
Սեպտեմբերի 7-13-ը Հայաստանում կանցկացվի Buissup Global Forum-ը։ Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։ Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող 200 մասնակիցների՝ ապահովելով նրանց բիզնես կրթությունը և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։ BuissUp Global Forum-ին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետում բնակվող 18-ից բարձր...

ՓԱՌՔԻ ՍՐԱՀ՝ ՔԱՋԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳՈՒՄ 02.07.2021
Այսօր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Փառքի սրահի բացման արարողություն․ 44-օրյա պատերազմում դպրոցի 20 շրջանավարտ է հերոսացել․․․ Նրանց անունները հավերժացան ու միացան Արցախյան առաջին ու Քառօրյա պատերազմում զոհված շրջանավարտների անուններին։ Միջոցառմանը մասնակցել ու ներկաներին խոսք է ուղղել Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։

ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՊԲ-ԻՑ ԶՈՐԱՑՐՎՈՂ ԶՒՆՎՈՐՆԵՐԻՆ 01.07.2021
Այսօր Գորիսում հանդիսավորությամբ դիմավորել են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից եւ Արցախի ՊԲ-ից զորացրվող զինվորներին․ միջոցառումը կազմակերպել էին Առաջին բանակային կորպուսն ու Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը։ Մեր քաջերին ողջունել եւ ծառայության համար շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Մարզի ղեկավարը նաեւ հուշամեդալ է հանձնել զորացրված զինվորներից Արտյոմ Զաքարյանին։

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ 17.06.2021
Հունիսի 14-16-ը Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում կայացան ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության տարածքային փուլի մրցումները: Դրանց մասնակցում էին հանրակրթական դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտները: Մրցումների ծրագրում ընդգրկված էին հետեւյյալ մրցաձեւերը՝ վազք 30մ բարձր մեկնարկից, վազք 60մ բարձր մեկնարկից, վազք 500մ, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից, ձեռքերի ծալումներ եւ ուղղումներ պառկած հենադրությունից՝ մարզանստարանին,...

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՂՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ 16.06.2021
Շարունակվում է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի մշակած ծրագրերի արդյունքում սահմանամերձ գյուղերին գյուղտեխնիկայի ու գյուղսարքավորումների տրամադրումը։ Հերթական խմբաքանակը՝ մոտ 160 միավոր սարքավորում արդեն հասել է մարզ, որից՝ 60 մոտոբլոկ եւ 32 խոտհնձիչ Տեղ համայնքում են ու մոտ օրերս կբաժանվեն բնակիչներին, մնացածը՝ այլ բնակավայրերի։ Նշենք, որ կառավարության ու միջազգային դոնորի համագործակցության արդյունքում մինչ այժմ մարզի սահմանամերձ...

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ 15.06.2021
ՀՀ կառավարությունը Տեղ համայնքին նոր «Մազ» բեռնատար ավտոմեքենա է տրամադրել։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը խնդիրը ներկայացրել էր կառավարության կողմից ստեղծված՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին, քանի որ պատերազմի ընթացքում համայնքը տեխնիկական կորուստներ էլ էր ունեցել, ու իր համար կարեւոր նշանակություն ունեցող բեռնատար ու այլ մեքենաներ էին այրվել։ Խնդիրը լուծում ստացավ, եւ 20 տ տարողությամբ «Մազ»-ն արդեն համայնքում է։