Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ 04.06.2021
Սիրելի՛ շրջանավարտներ Այսօր դպրոցներում կազմակերպվում է ձեր Վերջին դասը, հնչում է կրթօջախներին հրաժեշտ տալու վերջին զանգը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ, ձեր մանկավարժներին, ծնողներին։ Այս ուսումնական տարին թե՛ համավարակի, թե՛ ցավալի պատ ե րազմի պատճառով լի էր դժվարություններով, չծրագրված իրավիճակներով, այդուհանդերձ , ուսուցիչները, դպրոցականները և ծնողները կարողացան հարմարվել, պայմաններ ապահովվեցին մեր աշակերտների ուսում ստանալու իրավունքն անխախտ պահելու,...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՀԵՏ 03.06.2021
Հունիսի 2-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Ն․ Բաբայանը մարզում ՄԱԿ-ի ներդրմամբ իրագործված ծրագրերի համար շնորհակալություն ու հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ Շ․ Շարփը նշեց, որ Սյունիքում տարիներ շարունակ ՄԱԿ-ի տարբեր կառույցներ բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, իսկ պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս ամիսներին դրանք ավելի շատ հումանիտար ուղղվածություն ունեին՝...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ 03.06.2021
Հունիսի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, դեսպանատան ռազմական կցորդի, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Դեսպանը նշեց, որ ճանապարհին այցելել է ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներին ու կարեւորում է նրանց ներկայությունն այստեղ՝ բնակչության անվտանգության ապահովման առումով։ Կողմերը զրուցեցին ներկայումս Սյունիքի սահմաններին...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԵՂԻՆԱԿ ԷԼԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ 03.06.2021
Հունիսի 3-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հանդիպում է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ եւ Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ (ներկայացնում է 43-րդ ընտրատարածքը) Էլեն Ասատրյանի հետ։ Նա Սյունիք է այցելել մարզում հետպատերազմյան շրջանում ստեղծված վիճակի մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալու, ու այն հայ համայնքին ներկայացնելու համար, եղել է սահմանամերձ մի շարք գյուղերում, հանդիպել բնակիչներին, այցելել...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԵՄ ԴԵՍՊԱՆԸ 02.06.2021
Հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է աշխատանքային այցով Սյունիքո ւ մ գտնվող` Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյին ու ԵՄ պատվիրակության անդամների։ Նրանք պատմել են նախորդ օրերին Գորիս ու Մեղրի համայնքներում կայացած հադիպումների մասին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին ՝ մինչ այժմ Սյունիքի մարզում ԵՄ աջակցությամբ իրականացված ու շարունակվող...

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՂՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ 02.06.2021
Այսօր Կապան համայնքի Շիկահող գյուղում հերթական նիստն է գումարել ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը․ ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար) Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, խմբի մյուս անդամները նիստից առաջ հադիպում են ունեցել բնակիչների հետ։ Խմբի աշխատանքի ու մշակած ծրագրերի արդյունքում շարունակվում է սահմանամերձ գյուղերին գյուղսարքավորումների տրամադրումը։ Այսօր ՀՀ կառավարության կողմից մոտոբլոկներ (70 հատ) ու...