Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 08.04.2022
Կապան, Մեղրի և Քաջարան համայնքների ՓՄՁ ներկայացուցիչներին ս.թ. ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրում ենք Սյունիքի մարզպետարան՝ մասնակցելու Ավստրիական զարգացման գործակալության և «Civitta Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ԵՄ աջակցության 4-րդ՝ «Աջակցություն Հայաստանի հարավային շրջանների ամրապնդմանը» ուղենիշի շրջանակում՝ «Դիմակայունություն, վերականգնում և զարգացում Սյունիքի մարզի համար» ծրագրի շրջանակներում, կայանալիք հանդիպում-քննարկմանը,...

ԿԱՐՈ ԱՎԱՆԵՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ 08.04.2022
ՀՀ վարչապետի 2022 ապրիլի 8-ի 362 – Ա որոշմամբ Կարո Ավանեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.04.2022
Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ապրիլի 7-ի գեղեցիկ ու հոգեւոր խորհուրդ ունեցող տոնի առիթով։ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որ Հայ առաքելական եկեղեցին հռչակել է նաեւ «Մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր», հերթական առիթն է փոխանցելու ձեզ մեր երախտագիտությունը նրա համար, որ ինչպես բոլոր ժամանակներում ու մշտապես, այնպես էլ դժվարին ու ինչ-որ տեղ պատմական մեր օրերում պատվով եք տանում հայ կնոջը բաժին հասած...

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՊԱՏԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ 07.04.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ հյուրընկալել է «Համադպրոցական գիտության փառատոն 2022»-ում ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերից մեկի հեղինակ, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանին (նախագիծ՝ «Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք», ղեկավար` Վարդուհի Օհանջանյան): Արտյոմը պատրաստվում է առցանց մասնակցել մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին: Մարզպետը աշակերտի հետ զրուցել է նրա...

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 06.04.2022
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ընթերցասրահում տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանդիպումը մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կապանի թիվ 6, 10 և 11 դպրոցների տնօրենները: Ողջյունի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը՝ հակիրճ ներկայացնելով մասնաճյուղի անցած ուղին, ձեռքբերումները և...

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԱՐԶՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ 06.04.2022
Ապրիլի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ նվիրված մարզում ապօրինի անտառհատումների խնդրին։ Մասնակցում էին մարզի իրավապահ կառույցների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքային մասնաճյուղերի, Զանգեզուր կոնսոլորտային համալիրի, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մարզային ստորաբաժանման ղեկավարները, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ ու Բնապահպանության բաժնի աշխատակիցները։ Մարզպետը խիստ անթույլատրելի ու մտահոգիչ համարեց քննարկվող ոլորտում...


