Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԹՈՒՄՈ ՏՈՒՓ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ 20.12.2021
Այսօր Կապանում գործարկվեց Թումո տուփը, որն իրականություն է դարձել բարերարների ներդրման շնորհիվ։ Դեռես երեք տարի առաջ էր Սյունիքի մարզպետարանը Թումոյի առաջատար կրթությունը Կապանում հասանելի դարձնելու առաջարկը ներկայացրել կենտրոնի ղեկավարությանն, ու այս ընթացքում բազմաթիվ փոխադարձ այցեր են եղել, ու համագործակցային աշխատանք է տարվել։ Բացմանը ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության...

ՈՐՈՏԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ ՍՏԱՑԱՎ 17.12.2021
Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը Որոտանի միջնակարգ դպրոցի համար ձեռք է բերել «FOTON» մակնիշի նոր մարդատար միկրոավտոբուս, որն այսօր հանձնվեց կրթօջախի տնօրենին։ Տրանսպորտային փոխադրամիջոցով կապահովվի դպրոցում աշխատող դրսեկ մանկավարժների տեղափոխումը։

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ 16.12.2021
Դեկտեմբերի 15-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ տարեվերջյան առցանց խորհրդակցություն են անցկացրել։ Կարո Ավանեսյանը ներկայացրել է մարզում 2020-2021 ուսումնական տարվա «Լավագույն դպրոց» ճանաչված դպրոցների տնօրեններին, շնորհավորել նրանց։ Մերի Գանդալյանը ներկայացրել է նույն մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված սյունեցի ուսուցիչներին։...

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.12.2021
Պաշտոն – Զարգացման կենտրոնի պատասխանատու · Հաշվետու է – Սյունիքի մարզպետարանին · Աշխատանքի սկիզբ – Հունվար 2022թ. · Պայմանագրի ժամկետ – Մեկ տարի (հնարավոր երկարաձգմամբ) · Աշխատանքային ռեժիմ, 5-օրյա աշխատանքային...

ԲԱՑ ԴԱՍԸ ՎԱՐԵԼ Է ԳԵՆԵՐԱԼԸ 10.12.2021
Դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սիսիանի զոհված ազատամարտիկների պանթեոնում մասնակցել է բաց դասին, որը դպրոցականների համար վարել է գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը։ Այն կազմակերպել էր Սիսիանի ավագ դպրոցը (տնօրեն՝ Դոնարա Ասրյան, ՆԶՊ ուսուցիչ՝ Հրայր Գրիգորյան)՝ իրավագիտական ու տնտեսագիտական հոսքի 10-րդ դասարանցիների համար։ Աշակերտներին ներկայացվել են սիսիանցի անմահացած հերոսների կյանքն ու կատարած սխրանքները՝ որպես մատաղ սերնդի մեջ հայրենասիրության սերմանման,...

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ՄՌՏ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԳՈՐԾԻ 02.12.2021
Այսօր Կապանի բժշկական կենտրոնում բացվեց առաջին ՄՌՏ ախտորոշիչ կենտրոնը, որը հիմնվել է ռուսական «էքսպերտ» ընկերությունների խմբի կողմից։ Ողջունելով ներկաներին՝ Կապանի ԲԿ տնօրեն Կարեն Մելքոնյանը նշեց, որ սրանով Կապանում ու առհասարակ մարզում բժշկական ախտորոշիչ ծառայությունների նոր որակի հիմք է դրվում, ու շնորհակալություն հայտնեց ռուս գործընկերներին եւ ԱԺ պատգամավոր (ՀՀ առողջապահության նախկին նախարար) Արսեն Թորոսյանին, ում ջանքերով ու ուղղորդմամբ է ներդրող կողմը Գյումրիում...