Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ 29.04.2021
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ 500 մլն դրամ է հատկացվել Սյունիքի մարզպետարանին՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով Սյունիքի...

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 6 ԴՊՐՈՑԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃ ՈՒՆԻ 27.04.2021
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Գորիսի Ս․Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանը, Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ 2020թ․ դպրոցի թիմը մասնակցել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Իմ քայլը» հիմնադրամի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համատեղ գործակցությամբ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ 26.04.2021
Սիրելի ՛ հայրենակիցներ Հարյուր տարի առաջ՝ 1921 թվականի ապրիլի 26-ին, Տաթեւի համազանգեզուրյան 2-րդ համագումարը «Ինքնավար լեռնաշխարհ Սյունիքը» հայտարարեց անկախ պետություն եւ այն վերանվանվեց Լեռնահայաստան, որի կազմում ընդգրկվեցին Զանգեզուրը, Վայոց ձորը (Դարալագյազը) եւ Լեռնային Ղարաբաղը: Լեռնահայաստանի հռչակումը Սյունիքի հինգհազարամյա պատմության ամենահիշարժան դրվագներից է : Լեռնահայաստանի հռչակումը պատմական տվյալ իրավիճակում...

ԾԱՌԱՏՈՒՆԿ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 26.04.2021
Սյունիքը եւս մասնակցել է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին մեկնարկած համապետական ծառատունկին։ 7000 ծառ տնկել են մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներն ու մարզի համայնքները։ Իսկ Սիսիանում 7 հա տարածքի վրա հիմնվել է նոր անտառային տարածք, որտեղ 30 000 ծառ տնկվել է մարզի անտառտնտեսությունների ուժերով։ Ծառատունկի համար համայնքներում ընտրվել են ոռոգման հնարավորություն ունեցող տարածքներ․ դպրոցները տնկել են պտղատու ծառեր՝ խնձորենիներ (3280 հատ),...

24 ԱՊՐԻԼԻ. ՍՅՈՒՆԻՔ 24.04.2021
Սյունիքում եւս ոգեկոչում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին․․․ Ապրիլի 24-ի առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի հուշահամալիրներ, հուշարձաններ... Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի գլխավորությամբ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթող ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Գորիսի...

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՈՌՈԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՐԱԿԻՆ, ԱՅՑԵԼԵԼ ՆՌՆԱՁՈՐ 23.04.2021
Ապրիլի 22-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը Մեղրի համայնքում հետեւել են ոռոգման ջրի մատակարարման աշխատանքներին ու սպասարկման որակին։ Շրջելով ոռոգվող տարածքներում ու ոռոգման համակարգը սպասարկող կառույցներում՝ նրանք արձանագրել են որոշ թերացումներ, որոնց մի մասը տեղում շտկվել է, մյուսների վերաբերյալ հանձնարարականներ են տրվել։ Այնուհետեւ մարզպետն ու փոխմարզպետն այցելել են սամանամերձ Նռնաձոր բնակավայր,...