Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՆ 14.06.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հյուրընկալել է վաստակաշատ մանկավարժ, մաթեմատիկայի երկարամյա ուսուցիչ Շուրիկ Վարդանյանին։ Մարզպետը շնորհավորել է նրան այսօր լրացող 85-ամյակի կապակցությամբ ու շնորհակալագիր հանձնել՝ երախտագիտություն հայտնելով երկարամյա նվիրված աշխատանքի, սերունդներ կրթելու, մանկավարժության ոլորտում ներդրած ավանդի համար։ Ընկեր Վարդանյանը ծնվել է Գորիսի Սվարանց գյուղում, սովորել Գորիսի մանկավարժական ուսումնարանում, մեկ տարի դասավանդել հայրենի գյուղում, ապա...

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ 14.06.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 14-ին հանդիպել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակյանին։ Կողմերը քննարկել են կազմակերպության կողմից Սյունիքի մարզում իրականացված, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա գործունեության ռազմավարությունը, ծրագրերի ուղղությունները։ Այս համատեքստում պարոն Դուդակյանը վերահաստատել է մարզային իշխանության հետ սերտ համագործակցության շարունակականությունը, քանի որ, ըստ նրա, կազմակերպության փորձը ցույց է տվել, որ պետական...

ԼՐԱՑԱՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ 10.06.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրն ու պատասխանել լրագրողների հարցերին։ Ասուլիսի տեսագրությունն ամբողջությամբ՝ ստորեւ տեղադրված հղումով։ https://www.youtube.com/watch?v=_YkxfM4izBc

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԻ ՈՒ ԱՆԿԱՆՈՆ ԴԱԴԱՐՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՂՐԻ 09.06.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Մեղրի համայնք՝ ուսումնասիրելու այստեղ վերջերս պարբերաբար կրկնվող ջրամատակարարման երկարատեւ ու անկանոն խափանումների պատճառները, այցելելու համակարգի ենթակառուցվածքներ ու տեղում տեսնելու դրանց հնարավորությունները, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու իրավիճակից ելք գտնելու եւ բնակչությանը բնականոն գրաֆիկով խմելու, նաեւ ոռոգման ջուր մատակարարելու հնարավորությունները։ Ռ․Ղուկասյանն այցելեց Մեղրի ու Ագարակ...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՈՒՌՆՈՒԽԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ 08.06.2022
Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման էին եկել Գորիս համայնքի Շուռնուխ գյուղի մի քանի բնակիչներ։ Նրանք գյուղի կյանքի կազմակերպման, գյուղատնտեսությանը՝ մասնավորապես անասնապահությանն առնչվող մի շարք մտահոգություններ ունեին, որոնք ցանկանում էին փոխանցել մարզպետին։ Բարձրաձայնված խնդիրների մեծ մասին Ռ ․Ղուկասյանը տեղյակ էր ու հնարավոր լուծումների վերաբերյալ խոսեց ներկաների հետ։ Հողային ու այլ հարցերի շուրջ մարզպետարանը մասնագիտական ուսումնասիրություն...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 07.06.2022
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ ս․թ․ հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Գորիս քաղաքում՝ «Խորեայի ձոր» համալիրում (հասցե՝ ք․Գորիս, Արզումանյան 28/1) տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում մարզպետը կպատասխանի լրագրողների հարցերին։ Ասուլիսին մասնակցել ցանկացող ԶԼՄ-ներին ու անհատ լրագրողներին խնդրում ենք նախապես՝ մինչեւ ս․թ․ հունիսի 9-ը ներառյալ,...


