Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ 22.04.2021
Ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին ու նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաեւ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը։ Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։ Լին Թրեյսիի այցի նպատակը հետպատերազմյան շրջանում մարզում ստեղծված իրավիճակին ծանոթանալն էր, որի վերաբերյալ նա մի շարք հարցեր ուղղեց մարզի...

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ 21.04.2021
Ապրիլի 20-ին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը փոխմարզպետ Կարո Ավանեսյանի գլխավորությամբ այցելել է Մեղրի համայնք։ Ագարակ քաղաքում կատարվել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում մարզպետարանի պատասխանատուները լսել ու գրանցել են բնակիչների բարձրացրած խնդիրները՝ քննարկելու եւ ընթացք տալու նպատակով։ Հանդիպում է կայացել նաեւ Մեղրու համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։ Այնուհետեւ, ոռոգման սեզոնի մեկնարկին այս գործընթացի վիճակն ուսումնասիրելու...

ԳՅՈՒՂՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՐԿՈՒ ԳՅՈՒՂԻ 20.04.2021
Այսօր Սյունիքի մարզի սահմանամերձ երկու գյուղի տնտեսություններին հասավ ՀՀ կառավարության կողմից տրամադրված 25 մոտոբլոկ՝ կցորդիչներով։ Դրանք հատկացվեցին Կապանի Ներքին Հանդ (12 հատ) եւ Կաղնուտ գյուղերին (13 հատ)։ Գյուղսարքավորումները տրվել են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են այդ գյուղերում եւ ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան․ իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաեւ գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս։ Բացի սրանից, Կաղնուտի, Ներքին...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 19.04.2021
Ամեն ամիս մարզպետարանում հանդիպում է կայանում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու հանրապետական ուժային կառույցների մարզային ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվում են համատեղ համագործակցությամբ իրականացվող աշխատանքները, համապատասխան ոլորտների հետ կապված անելիքները, մարզպետը առաջարկներ է ներկայացնում եւ գործընկերների ուշադրությունը հրավիրում մարզում՝ իրենց բնագավառներում առկա առաջնահերթ խնդիրների վրա։ Վերջին նման հանդիպումը մարզպետարանում կայացավ ապրիլի 15-ին։ Քննարկելով նախորդ...

ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ 16.04.2021
Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010քմ), կցակառույցի կառուցում (շուրջ 1412 քմ) և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։...

ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ. ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀԸ 15.04.2021
Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ է այցելել Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը․ միության վարչության անդամների հետ նա նախ հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետ, Սյունիքի ԵԿՄ նախագահ Մելիքսեթ Պողոսյանի, մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, քննարկեց կատարած աշխատանքն ու անելիքները։ Այնուհետեւ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ԵԿՄ նախագահը հանդիպեց «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը համալրելու եկած Գորիսի ու Կապանի պատանիների հետ եւ խոսք...