Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ 14.04.2021
Այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Սյունիք նրա այցի ու մարզպետի հետ հանդիպման նպատակն էր տեղում ու փաստացի հասկանալ, թե պատերազմից հետո ինչ իրավիճակ է Սյունիքում եւ ինչպես են մարզային իշխանություններն ու բնակիչները գնահատում այն։ Հանդիպմանը ներկա էին նաեւ քաղաքականության գծով նրա խորհրդականներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։ Պարոն Կլաարը մի շարք հարցեր ուղղեց...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ՀԵՏ 14.04.2021
Ապրիլի 13-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից առաջին անգամ անցկացված «Համադպրոցական գիտության փառատոնին» մեր մարզից մասնակցած ու հաղթանակով վերադարձած թիմերին, նրանց ղեկավարներին։ Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ էր ներկայացրել Երեւանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 21 ուսումնական հաստատության ավագ դասարանների 110 աշակերտ, իսկ դրա...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՑԵՐԸ 12.04.2021
Շարունակվում են Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի այցերը մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ սահմանին հարակից տարածքներում տնտեսական գործունեության սահմանանիշերը եւ տարածքները ճշգրտելու, ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով համայնքներին հանձնված զենքի, զինամթերքի պահպանման ու օգտագործման պայմաններն ուսումնասիրելու նատակով։ Ապրիլի 12-ին խումբը, փոխմարզպետ Կարո Ավանեսյանի գլխավորությամբ, այցելել է Կապան համայնքի Դավիթ Բեկ, Նոր Առաջաձոր, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս...

ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԻ» ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ 09.04.2021
Ապրիլի 8-ին Սյունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում-քննարկում, որը վերաբերում էր «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցմանը ․ մասնակցում էին մարզպետարանի տարբեր ոլորտների պատասխանատուներ, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների ծառայությունների ղեկավարները, Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրենը, ՊՈԱԿ-ի պատվերով ...

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐ 08.04.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի 2021թ․ ապրիլի 2-ի N 147-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի սահմանին հարակից տարածքներում տնտեսական գործունեության սահմանանիշերը եւ տարածքները ճշգրտելու, ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով համայնքներին հանձնված զենքի, զինամթերքի պահպանման ու օգտագործման պայմաններն ուսումնասիրելու նատակով։ Աշխատանքային խմբի ղեկավարն է մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, անդամներն են ՀՀ...

1. Ընտանեկան նպաստ է ստացել 1679 ընտանիք։ 2. Սոցիալական նպաստ է ստացել 1002 ընտանիք։ 3. Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 129 ընտանիքի։ 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 2 ընտանիք ։ 5. Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն ստացող ընտանիք չի եղել։ 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն ստացող ընտանիք չի եղել։ 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 74...