Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ 07.03.2021

Մարտի 5-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի բժշկական կենտրոնների ու Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի, մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենները, ինչպես նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Առողջապահության բաժնի պատասխանատուները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սյունիքի բուժհաստատությունների բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր, ղեկավարները մարզպետին...

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ 06.03.2021

Ճանաչողական այցով Սյունիքում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարտի 6-ին նա Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի եւ տեղակալ Արտյոմ Սմբատյանի հետ հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի, մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են մարզի առողջապահական համակարգի աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր․ Մելիքսեթ Պողոսյանը նախարարին է ներկայացրել...

ԱՅՑ ԱՐԱՎՈՒՍ ԳՅՈՒՂ

ԱՅՑ ԱՐԱՎՈՒՍ ԳՅՈՒՂ 06.03.2021

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ մարտի 6-ին այցելել է Տեղ համայնքի Արավուս գյուղ ,   հանդիպել բնակիչների , բնակավայրի վար չ ական ղեկավարի հետ։ Մարզպետը լսել է բնակիչների բարձրաձայնած խնդիրնե ր ը ․ քանի որ հետպատերազմյան շրջանում բնակավայրը սահմանամերձ դարձավ,   արավուսցիների ն մտ ահոգողը նախեւառաջ անվտանգության հարցն էր։...

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է 05.03.2021

Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է ․․․ Հատկապես հետպատերազմյան այս ընթացքում, մարդիկ այլ հույզերով էին այսօր խնկարկում   մեր նորանկախ պետության բանակաշինության ռահվիրայի հիշատակը։ ՀՀ ռազմական-քաղաքական-հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, արձակագիր եւ հրապարակախոս Վազգեն Սարգսյանի անմար հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար մարտի 5-ին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր այցելեցին   եւ այնտեղ տեղադրված   նրա կիսանդրուն ծաղիկներ դրեցին...

ԹՈՒՄՈ ՏՈՒՓԸ  ԱՄՌԱՆՆ ԱՐԴԵՆ ԿԱՊԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ

ԹՈՒՄՈ ՏՈՒՓԸ ԱՄՌԱՆՆ ԱՐԴԵՆ ԿԱՊԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ 04.03.2021

Մարտի 4-ին Կապանում էին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանը եւ Թումոյի տուփերի նախագծերի ճարտարապետ Լուսինե Ղուշչյանը։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի ու   մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանի հետ նրանք քննարկեցին Կապանում Թումո տուփի տեղադրման՝ արդեն մեկնարկող աշխատանքների հետ կապված հարցեր։ Հյուրերը եղան նաեւ առաջարկվող տարածքում, որտեղ նախատեսվում է տեղադրել Թումո...

ՄԱՐԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՈՌՈԳՄԱՆ ՇՐՋԱՆԸ

ՄԱՐԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՈՌՈԳՄԱՆ ՇՐՋԱՆԸ 02.03.2021

Անցած շաբաթավերջին աշխատանքային այցով Սյունիքում   էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։ Այցի նպատակն էր 2021թ. գարնանային ոռոգման շրջանի մեկնարկից առաջ հետեւել նախապատրաստական աշխատանքներին, ստուգել ոռոգման համակարգերի աշխատունակության   վիճակը՝ ջրօգտագործողներին պատշաճ կերպով ու սահմանված ժամանակացույցով ջուր մատակարարելու համար։ Կարեն Սարգսյանը հանդիպեց նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44